Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀՀ կոլաբորացիոնիստական կառավարությունը, կատարելով օտար գաղութարարների հրահանգը, պատրաստվում է օր առաջ բացել իր սահմանները հայասպան Թուրքիայի և Ադրբեջանի առջև

15/10/2024
- Հրապարակախոսություն

«Իրենց անկախությանն ու անվտանգությանը լուրջ վերաբերվող պետությունները փորձում են ամեն կերպ ապահովագրվել դրկից հզոր թշնամիների ռազմական «խաղաղ» բնույթի կանխատեսելի ներխուժումներից։

Հյուսիսային Կորեան, օրինակ, հենց այս օրերին պայթեցնում և ականապատում է Հարավային Կորեայի հետ իրեն կապող ավտոմոբիլային և երկաթուղային ճանապարհները։ Ու սա ի լրացումն նրա, որ իր սահմանն աշխարհում ամենաամրացվածն է։
Իսկ, օրինակ, ՀՀ կոլաբորացիոնիստական կառավարությունը, կատարելով օտար գաղութարարների հրահանգը, պատրաստվում է օր առաջ բացել իր սահմանները հայասպան Թուրքիայի և Ադրբեջանի առջև։ Թե դա ինչ ծանրագույն հետևանքներ կունենա Հայաստանի անվտանգության ու տնտեսության համար, «վերևներին» բոլորովին չի մտահոգում։ Հանձնարարված է, կատարում են։
Եթե առաջիկա ամիսներին Ադրբեջանի հետ մեռելածին «խաղաղության պայմանագիրը», այն է՝ Հայաստանի լիակատար ու անվերապահ կապիտուլյացիայի փաստաթուղթը, այնուամենայնիվ, ստորագրվի, այդ իսկ պահից սկսած մտնելու ենք արագընթաց կազմալուծման գործընթացների մեջ։
Միակ ցուցադրական «զիջումը», որ Ադրբեջանը գուցե և անի, Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող մի քանի տասնյակ հայ գերիների վերադարձն է լինելու։ «Միջազգային համայնքն» այդ քայլն անմիջապես փարիսեցիաբար տարփողելու է որպես Ադրբեջանի մարդասիրության ու բարի կամքի դրևորում։ Այնինչ դիմացը Թուրքիան և Ադրբեջանը ստանալու են Հայաստանի վերջնական գաղութացում ու ստրկացում։
Հայաստանում իրական դիմադրական դաշտի կայացումն անհետաձգելի է…


Հ.Գ.

Ասվածը փոքր-ինչ ավելի մանրամասն պարզաբանելու համար ստորև զետեղում եմ նաև ս.թ. ապրիլի 22-ի գրառումս՝ վերջին շրջանում տարբեր պետությունների կողմից իրենց սահմաններն ամրացնելու եռանդուն գործողությունների մասին.
«Առավել պարզ պատկերացնելու համար, թե ինչ է անում փաշինյանական խունտան Հայաստանի սահմանները թուլացնելու, մասնավորապես՝ Տավուշում եղած ականապատ դաշտերը վերացնելու առումով, օգտակար կլինի ծանոթանալ մի շարք այլ պետությունների փորձին։
Վերջին տարիներին ու տասնամյակներին շատ պետություններ սկսել են իրենց սահմանների երկայնքով բարձր պատնեշներ (պարիսպներ) կառուցել՝ հնարավորին չափ չեզոքացնելու համար սահմանի այն կողմից սպասվող թշնամական և անցանկալի ներթափանցումներն ու ահաբեկչությունը, վերահսկելու համար անօրինական ներգաղթը և թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը։
Ահա իրենց սահմանների երկայնքով պարիսպ կառուցած և կառուցող պետությունների ոչ ամբողջական ցանկը՝
— Ամերիկայի Միացյալ Նահանգները պատնեշներ է կառուցում Մեքսիկայի հետ իր հարավային երկար սահմանի երկայնքով։
— Ֆինլանդիան, Լեհաստանը և մերձբալթյան երեք հանրապետությունները պատնեշներ են կառուցում ՌԴ-ի և Բելառուսի հետ իրենց պետական սահմանների երկայնքով։
— Իսրայելը վաղուց պաշտպանված պարիսպներ է կառուցել Եգիպտոսի, Գազայի հատվածի և Արևմտյան ափի պաղեստինյան պետական կազմավորումների հետ իր սահմանների երկայնքով։
— Հունգարիան, ի պատասխան 2015 թվականին եվրոպական միգրանտների ճգնաժամին, ցանկապատեր է կառուցել Սերբիայի և Խորվաթիայի հետ սահմանների երկայնքով՝ երկիր մուտք գործող միգրանտների հոսքը վերահսկելու համար:
— Հնդկաստանը պատնեշներ է կառուցել իր մի քանի սահմանների երկայնքով, ներառյալ Բանգլադեշի և Պակիստանի հետ:
— Սաուդյան Արաբիան պատնեշներ է կառուցել Իրաքի և Եմենի հետ իր սահմանների երկայնքով:
— Հունաստանը պատ է կառուցել Թուրքիայի հետ իր սահմանի տարբեր հատվածներում։
— Թուրքիան պատ է կառուցել Սիրիայի հետ սահմանի երկայնքով։
— Բուլղարիան պատնեշ է կառուցել Թուրքիայի հետ սահմանի երկայնքով։
— Մարոկկոն իր սահմանների երկայնքով պատնեշներ է կառուցել Հյուսիսային Աֆրիկայի Սեուտա և Մելիլյա իսպանական անկլավների հետ։
ԻՐԱԿԱՆՈւՄ ՄԵԶ ՊԵՏՔ Է ԳԵՐՊԱՇՏՊԱՆՎԱԾ «ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՐԻՍՊ» ԿԱՌՈւՑԵԼ ՀԱՅԱՍՊԱՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏ ՍԱՀՄԱՆԻ ԱՄԲՈՂՋ ԵՐԿԱՅՆՔՈՎ։
ԱՅՍ ՕՐԵՐԻՆ ՀՀ ՀՅՈւՍԻՍ-ԱՐԵՎԵԼՅԱՆ ՍԱՀՄԱՆԻՆ ԵՂԱԾ ԱԿԱՆԱՊԱՏ ԴԱՇՏԵՐԻ ՎԵՐԱՑՈւՄԸ ՈՉ ԱՅԼ ԻՆՉ Է, ՔԱՆ ՊԵՏԱԿԱՆ 

Արմեն Այվազյան, Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան

Նախորդ գրառումը

Արգիշտի Քյարամյանին պաշտոնանկ անելու գործընթաց կսկսվի. Armlur.am

Հաջորդ գրառումը

Լեգենդար դաշնակահար Դենիս Մացուևի բացառիկ մենահամերգը՝ Երևանում

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Սուտը՝ որպես քաղաքական հաշվեհարդարի գործիք. Սուրեն Սուրենյանց

21/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

«Չէ, ընկեր ջան, նա ձեր Փաշինյանը չէ, նա մե՛ր Փաշինյանն է». թուրք քաղաքագետի արձագանքը . Նաիրի Հոխիկյան

08/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Վերոնիկա Զոնաբենդի հայտարարությունը

08/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Տոտալիտարիզմի հոգեբանական գրավչությունը. Վահե Հովհաննիսյան

08/07/2026
Հաջորդ գրառումը

Լեգենդար դաշնակահար Դենիս Մացուևի բացառիկ մենահամերգը՝ Երևանում

Լրահոս

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Իրանի վրա հարձակման հետևանքով 500 ամերիկացի զինվոր է վիրավորվել

22/07/2026

Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների ընթացքում վիրավորվել է ավելի քան 500 ամերիկացի զինծառայող. հայտնել է Associated Press-ը ՝ հղում անելով իր աղբյուրներին։...

Ամերիկյան բանակը հայտարարել է Իրանի վրա հարձակման հերթական փուլի ավարտի մասին

22/07/2026

Ամերիկյան բանակն Իրանի տարածքում հրթիռային  նոր հարվածներ է հասցրել։ Գիշերվա ժամը 3-ի դրությամբ CENTCOM-ի ուժերն սկսել են  հարվածել Իրանում գտնվող...

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական