ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը կմասնակցի «3 + 3» տարածաշրջանային հարթակի հերթական հանդիպմանը. հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը։
Նա հաստատել է, որ Հայաստանի արտգործնախարարության ղեկավարը կմասնակցի «3+3» հարթակի հանդիպմանը, որը տեղի կունենա հոկտեմբերի 18-ին, Ստամբուլում։