Երկուշաբթի, Մայիսի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ունենալով գերիներ և անհետ կորածների չճշտված ճակատագրեր՝ պաշտոնական Երևանի՝ Բաքվում կայանալիք միջոցառմանը մասնակցելն ուղղակի անընդունելի կլինի. Գեղամ Ստեփանյան

11/10/2024
- ԿԱՐԵՎՈՐԸ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

 Մենք նկատում ենք, որ որքան մոտենում է Բաքվում Կլիմայի փոփոխության (COP29)համաժողովի օրը, միջազգային դաշտում որոշակի ակտիվություն է նկատվում հայ գերիների վերադարձի պահանջի հարցով։ ԵԽ-ում ևս պլանավորվում է այս թեմաներով քննարկում իրականացնել, Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և պատանդների անհապաղ ազատ արձակման պահանջով ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում այսօր ասաց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։

Նրա խոսքով՝ այս օրերին, երբ Ադրբեջանի վրա սևեռված է աշխարհը, պետք է պարտադրել Ադրբեջանին կատարել մարդու իրավունքների միջազգային դրույթները։

«Պահանջը պետք է ներկայացվի հնարավորինս մեծ ճնշումներ գեներացնելու համար»,-ասաց Գեղամ Ստեփանյանը։

Արցածի ՄԻՊ-ը միաժամանակ տեղեկացրեց, որ նախատեսում են ակցիաներ իրականացնել ոչ միայն ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առաջ, այլ նաև ՀՀ ԱԳՆ-ի, ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիական Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատների առաջ, որոնց ընթացքում նույն պահանջով նամակներ են փոխանցվելու հասցեատերերին։

Գեղամ Ստեփանյանի համոզմամբ՝ այս կարևոր հարցի մասին չի կարելի լռել, պետք է ամեն օր խոսել, աշխարհին պատմել, քանի որ խոսքը մարդկային ճակատագրերի մասին է։

«Մենք տեսել ենք, որ Մերձավորարևելյան հակամարտության պարագայում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հանդես է եկել պատանդներին ազատ արձակելու կոչով և հստակ պահանջով։ Նույնը պետք է լի նի նաև հայ գերիների մասով»,-ասաց Ստեփանյանը՝ շեշտելով, որ ունենալով գերիներ և անհետ կորածների չճշտված ճակատագրեր՝ պաշտոնական Երևանի՝ Բաքվում կայանալիք միջոցառմանը մասնակցելն ուղղակի անընդունելի կլինի։

Նշենք, որ նախաձեռնությանը միացել են ԱՀ մարդու իրավունքների պաշտոնաթող պաշտպաններ Յուրի Հայրապետյանը, Ռուբեն Մելիքյանը, Արտակ Բեգլարյանը, ինչպես նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտոնաթող պաշտպաններ Արման Թաթոյանը և Լարիսա Ալավերդյանը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ամեն մի հայ, աշխարհի որ ծայրում էլ գտնվի,  պետք է իր խոսքը բարձրացնի՝ ի պաշտպանություն մեր բոլոր ռազմագերիների. Աշոտ Ղուլյան

Հաջորդ գրառումը

Փաշինյանը նոր թափով լծվել է Ավինյանին գահընկեց անելուն. Հրահանգել է ՔՊ-ականներին տակից սաբոտաժ անել

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Շատ հստակ քաղաքական, ընտրական շեշտադրում. Վլադիմիր Մարտիրոսյան

18/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

ՀՀ ԱԳՆ-ն տեղյակ չէ՝ ինչի վրա է ծախսվել Եվրամիության տրամադրած 12 միլիոն եվրոն․ Արթուր Խաչատրյան

16/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ինչպես է կերտվում պատմական պարտությունը. Վահե Հովհաննիսյան

16/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

«Հայաստան» դաշինքը փաստահավաք գործունեություն է սկսում ընտրական հարկադրանքի դեպքերով

15/05/2026
Հաջորդ գրառումը

Փաշինյանը նոր թափով լծվել է Ավինյանին գահընկեց անելուն. Հրահանգել է ՔՊ-ականներին տակից սաբոտաժ անել

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

ՔՊ-ն քարոզչական պաստառի համար մարդ է սպանել. Հովհաննես Իշխանյան

17/05/2026

Հոգեբուժարանում ինքնասպան է եղել Արմեն Հովհաննիսյանը։ Արմենի դեմ գործ էին սարքել մի բանի համար, որ նա չէր արել: Արմենը վնասել...

ԿարդալDetails
Soldiers of the Wehrmacht, probably from a film.
Նորություններ

Տոն, քեֆ, պար, սրտիկ շապիտոն հենց դաժանության կոծկման համար է. Վլադիմիր Մարտիրոսյան

17/05/2026

Հրեաները գոնե Վագների երաժշտության ու «MP 40» ավտոմատի ուղեկցությամբ էին քայլում դեպի կառափնարան: Հայերին Թաթայի տակ պարելով ու սրտիկ ցույց...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

Երկու կարծիք Վարդան Աճեմյանի «Սուրբ Տրդատ» օպերայի մասին

08/05/2026

Ապրիլի 27-ին լրացավ ՀՀ Պետական մրցանակի դափնեկիր, արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Վարդան Աճեմյանի 70-ամյա հոբելյանը: Այդ առթիվ շնորհավորելով ճանաչված արվեստագետին...

ԿարդալDetails
Նորություններ

Փաշինյանը ընտրողների քվեները ստանալու համար ընտրակաշաք է տալիս. Ոսկան Սարգսյան

17/05/2026

Նիկոլ Փաշինյանը ընտրողների քվեները ստանալու համար ընտրակաշաք է տալիս՝ հարբած վարելու համար վարորդական իրավունքից զրկված վարորդների վարորդական իրավունքը վերականգնում է։...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական