Երեքշաբթի, Հուլիսի 21, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Օպերային արվեստի փայլուն աստղը. Լիպարիտ Ավետիսյան

ԱԶԳ
11/10/2024
- 11 Հոկտեմբերի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ

Վերջին տարիներին հայաստանյան եւ աշխարհի տարբեր երկրների օպերային հայտնի բեմահարթակներում փայլում է հայազգի տաղանդավոր երգիչ-երգչուհիների մի աստղաբույլ, որի մեջ ամենավառ, ամենասիրված անուններից մեկը Երեւանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Լիպարիտ Ավետիսյանն է:

Ինչո՞վ է նա, այդ երիտասարդ երգիչն արժանացել ունկնդրի (ոչ միայն հայ, այլեւ օտարազգի) բացառիկ համակրանքին ու հիացումին: Իհարկե, ամենից առաջ իր բնատուր գեղեցիկ, հարուստ, թավշյա, զգացմունքային, նրբագույն ելեւէջներին անթերի տիրապետող ձայնով, ապա բեմական հմայիչ կերպարով ու կեցվածքով, եւ իհարկե, իր ջերմ, վառ արտահայտված մարդկային որակներով… Սակայն, թվարկածս որակները գուցե եւ չհասնեին նման բարձրագույն ներդաշնակության, եթե չլինեին նրա բացառիկ աշխատասիրությունը, բծախնդրությունը, պատասխանատվության զգացումն ու ինքնամոռաց նվիրումն իր մասնագիտությանը, բեմին եւ ունկնդրին:

Ծնվել է 1990-ին՝ Երեւանում: Փոքր տարիքից տեղափոխվել են Ուկրաինայի Թեոդոսիա քաղաքը, որտեղ էլ անցել է նրա մանկությունը եւ արվել են դեպի արվեստի բարձունքները տանող առաջին քայլերը:

«Երգելու շնորհքը ժառանգել եմ հայրական կողմից՝ պապիկիցս ու հայրիկիցս: Ճիշտ է, նրանք մասնագիտական կրթություն չեն ստացել, բայց շատ գեղեցիկ ձայն ունեին եւ  սիրում էին երգել: Ես նույնպես ամենավաղ տարիքից երգել եմ: Շատ ակտիվ երեխա եմ եղել եւ դպրոցական տարիներից մասնակցել եմ ասմունքի, երաժշտական,  թատերական խմբակների:

Ընդհանրապես, սիրել եմ այն ամենը, ինչը կապված էր բեմի հետ: Տեսնելով իմ հետաքրքրությունները եւ ընդունակությունները, մայրս ինձ տարավ երաժշտական դպրոց, ինչն էլ ինձ համար ճակատագրական դարձավ: Վոկալի գծով իմ բախտը մեծապես բերեց. ես ընկա մի հրաշալի ուսուցչուհու՝ Վերա Ռիբալկոյի մոտ, որն ավարտել էր Օդեսայի կոնսերվատորիան, եւ հենց նա էլ իմ մեջ սերմանեց սերը դեպի դասական երգեցողությունը, դեպի օպերային արվեստը, – պատմում է Լիպարիտը:

Տասնվեց ու կես տարեկանում իրականանում է նրա մեծ երազանքը. նա մեկնում է Մոսկվա եւ ընդունվում Մոսկվայի կոնսերվատորիա: Դա մի տեսակ աներեւակայելի իրողություն էր: «Երբեմն հավատս չէր գալիս, որ ես գտնվում եմ այն տարածքում, որտեղ քայլել, աշխատել եւ ստեղծագործել են մեծն Չայկովսկին, Շոստակովիչը, որ կարող եմ հպվել այն առարկաներին, որոնց հպվել են նրանք: Կարծես երազ լիներ այդ ամենը, – հիշում է Լիպարիտն իր մոսկովյան ուսումնառության առաջին տարին:

 Իհարկե, այդ երազային զգացողությունները որոշ ժամանակ անց իրենց տեղը զիջեցին իրականությանը, որն արդեն վարդագույն չէր, որովհետեւ պետք էր տքնաջան աշխատել, պետք էր փորձել քաղել այն ամենը, ինչ կարող էր տալ այդ նշանավոր բուհը:

Եվ նա սկսում է բուռն, լիաթոք եւ լիարժեք աշխատել, օգտվելով այն բոլոր հնարավորություններից, որոնք ուսանողների առջեւ բացում էր Մոսկվայի նշանավոր երաժշտանոցը:

Այդ ընթացքում է, որ Մոսկվայի Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան օպերային թատրոնում ծանոթանում է այսօր արդեն միջազգային լայն ճանաչում ունեցող հայ տենորներից մեկին՝ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի շրջանավարտ Արսեն Սողոմոնյանին եւ հիանալով նրա կատարողական արվեստով՝ հարցնում է, թե Երեւանում ո՞վ է եղել  դասախոսը: Իմանալով այդ անունը, նա Երեւան է գալիս եւ անմիջապես գտնում է նրան՝ պրոֆեսոր Ռաֆայել Հակոբյանցին: «Ես երբեք չեմ մոռանա մեր առաջին հանդիպումը եւ զրույցը կոնսերվատորիայի 321 սենյակում: Այդ օրվանից այդ լսարանը դարձավ իմ սրբություն սրբոցը, ես հասկացա, որ Ռաֆայել Հակոբյանցը հենց ա՛յն մարդն է, որի մոտ ես ուզո՛ւմ եմ սովորել… Հայաստանում մութ, ցուրտ տարիներ էին, կոնսերվատորիայում վերանորոգման աշխատանքներ էին կատարվում, սական Ռաֆայել Հակոբյանցի վերաբերմունքն այնքան ջերմ էր, ուսուցման ընթացքն այնքան հագեցած եւ արդյունավետ, որ ամբողջովին մոռացնել էին տալիս բոլոր անհարմարությունները… Տարիների ընթացքում մեր հարաբերությունները վերաճեցին սերտ ընկերության, մարդկային անքակտելի բարեկամության… Ես իմ ուսուցչի հանդեպ այսօր էլ խորին երախտագիտության զգացում ունեմ, եւ անասելի կարոտում եմ նրան…», – վերհիշում է  Լիպարիտը:

Առաջին դերը, որ վիճակվեց խաղալ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում խաչեղբոր փոքրիկ դերն էր՝ Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերայում, որից հետո շատ արագ ընդլայնվեց նրա խաղացանկը՝ Ալֆրեդո (Վերդի «Տրավիատա»), Դոն Խոսե (Բիզե «Կարմեն»), երիտասարդ գնչու  (Ռախմանինով «Ալեկո») եւ անշուշտ, Սարոյ (Ա. Տիգրանյանի «Անուշ») եւ այլն:

Եվրոպայում Լիպարիտի առաջին բեմելը տեղի ունեցավ Գերմանիայի Քյոլն քաղաքի օպերային թատրոնում, որտեղ հանդես եկավ Ֆենտոնի դերերգով՝ Վերդիի «Ֆալստաֆ» օպերայում՝ արժանանալով ինչպես ունկնդիրների, այնպես էլ երաժշտական քննադատների բարձր գնահատանքին: Դրան հաջորդեցին Ալֆրեդոյի դերակատարումը Վերդիի «Տրավիատայում»՝ Լոնդոնի Քովենտ Գարդեն արքայական  եւ Սիդնեյի օպերային թատրոններում: Այսօր արդեն նրա դերերի եւ օպերային թատրոնների անվանումների թվարկումը էջեր կարող է զբաղեցնել: Երգչի գործունեության 98%-ը ծավալվում է արտերկրում, քանի որ կան բազմաթիվ գործեր, որոնք մեզ մոտ չեն բեմադրվում, մինչդեռ նա բազմաթիվ հրավերներ է ստանում տարբեր՝ նշանավոր օպերային թատրոններից՝ ստանձնելու այս կամ այն դերը: Առավել հաճախ նա  հանդես է գալիս Լոնդոնի թագավորական Քովենթ Գարդենում (Նեմորինո) «Սիրո ըմպելիք», (Ալֆրեդո) «Տրավիատա», (Մանտուայի դուքս) «Ռիգոլետտո», (Ռուդոլֆ) «Բոհեմ», Թեատրո Կոլոնում՝ (Ֆաուստ) «Ֆաուստ», Սիդնեյի, Դրեզդենի, Լոս Անջելեսի, Բավարիայի, Նիդեռլանդների, Տուրինի եւ բազմաթիվ այլ քաղաքների օպերային թատրոններում, համերգային կատարումներով՝ Բեռլինի, Բադեն-Բադենի եւ բազմաթիվ այլ քաղաքների սիմֆոնիկ նվագախմբերի հետ: Եվ ամենուր բացառիկ ջերմ ընդունելություն, անվանի երաժշտագետների բարձրագույն գնահատանքի խոսքեր… Ահա հարյուրավոր այդպիսի կարծիքներից մի քանիսը.

«Լիպարիտ Ավետիսյանի ձայնը Ալֆրեդոյի դերում այնքան ցնցող է, որ ուզում ես նրա թավշյա վիբրատոն տանել ու մշտապես պահել քեզ հետ, որպեսզի հուսահատության ծանր  պահերին կարողանաս դիմանալ…», գրում է անգլացի երաժշտագետ  Էնդրյու Լոհմենը՝ 2023 թվականին Լոնդոնի Արքայական թատրոնում (Royal Opera House) տեսնելով Վերդիի «Տրավիատա» օպերայում Լիպարիտի Ալֆրեդոն:

«Տենոր Լիպարիտ Ավետիսյանը մեծ հայտնագործություն է. ձայնը ճկուն է, տեմբրը՝ մաքուր, վոկալ գիծը կանոնավոր: Նա հիասքանչ էր հատկապես իր առաջին մեներգում՝ «La donna e mobile»-որը նա կատարեց բացառիկ նրբությամբ եւ առանց ավելորդ  ծեգծեգումների., ինչպես սովորաբար ընդունված է կատարել: Լիպարիտը տենոր է, որին պետք է հետեւել, նա մեծ ապագա ունի (արդեն ելույթներ է ունեցել Քովենթ Գարդնում) տիրապետում է այնպիսի որակների, որոնք յուրահատուկ են հատկապես բելկանտոյի համար»: Շտեֆանե Լելիվր Stephane Lelievre, Premiere Loge,  27.08.2022

«Լիպարիտ Ավետիսյանը Ալֆրեդոյի արիան կատարում է ոչ միան թեթեւությամբ, այլեւ ոսկերչական ճշգրտությամբ, նա չափից ավելի չի հակվում դեպի զգացմունքայնությունը եւ չի ճնշում գերզգայնությամբ: Նա շատ պարզ ու բնական է յուրաքանչյուր երաժշտական արտահայտության մեջ: Նրա հզոր եւ բացառիկ ճիշտ դրված ձայնը հավասարապես  զորավոր է անգամ կիսատոներում, ինչպես օրինակ  «Che gelida manina» եւ «O Mimi tu piu non torni» մեներգերում»: Էմանուել Անդրյու Emmanuel Andrieu, Opera national du Capitole:

Եվ այնուամենայնիվ, Լիպարիտի հայացքը միշտ դեպի Հայաստանն է, այստեղ իր տունն է, ընտանիքը, հոգին ու սերը, տաղանդավոր կինը՝ օպերային երգչուհի Ալինա Փահլեւանյանը, որի կատարումներին Լիպարիտը մոտենում է անձնական բծախնդրությամբ ու պատասխանատվությամբ, իր սիրելի հանդիսատեսի երջանկությունից փայլող, երբեմն արցունքոտված աչքերը, որոնք, ինչպես ինքն է ասում՝ երբեք ուրիշ ոչ մի բանի հետ չի փոխի…

Ասվածի փայլուն ապացույցները Լիպարիտ Ավետիսյանի այս տարի՝ 2024 թ. հուլիսին նրա մասնակցությունն էր մի քանի օպերային ներկայացումների, ինչպես նաեւ Պուչինիի «Բոհեմ» օպերայի համերգային կատարումը՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի (նվագավար՝ Էդուարդ Թոփչյան) հետ՝ Ռուդոլֆի դերերգերով, իսկ գագաթնակետը եղավ մենահամերգը՝ հուլիսի 28-ին Երեւանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Արեւմտաեվրոպական կոմպոզիտորների նշանավոր օպերաների ամենասիրված դերերգերի  եւ հայ կոմպոզիտորների՝ Առնո Բաբաջանյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Կոնստանտին Պետրոսյանի հանրահայտ երգերի հուզական, փայլուն կատարումներն ի հայտ բերեցին Լիպարիտ Ավետիսյանի ձայնի ամբողջ գունագեղությունը, յուրահատուկ ջրվեժող որակները՝ հոգու բացառիկ տոն պարգեւելով ունկնդիրներին: Մասնավորապես Կոնստանտին Պետրոսյանի «Հայաստան» երգի կատարումը, որի մեջ լիուլի արտացոլված էր երկրի, նրա գեղեցկությունների ու ժողովրդի հանդեպ անսահման սերը՝ արցունքոտվելու աստիճան հուզում առաջացրեց դահլիճում… Լիպարիտի արվեստից հմայված մարդիկ շուրջ 15 րոպե խելահեղ ծափահարություններով ու վանկարկումներով իրենց հիացումը, սերն ու հպարտությունն էին հղում երգչին… Իսկ երբ հիացումը, հպարտությունն ու սերը միահյուսվում են, ապա վերաճում են բարձրագույն մի զգացումի, որ կոչվում է երջանկություն, զգացում՝ որին այնքան կարոտ է բազում դժվարությունների ու ծանր ապրումների միջով անցած եւ անցնող մեր ժողովուրդը:

Երջանկության այդ թանկ զգացողությունն ուներ նաեւ ինքը՝ երգիչը. «Երեւանյան մենահամերգից ստացած սերն ու էներգիան մի քանի տարի կբավականացնի ինձ: Ես իսկապես այնքան հուզված էի, որ նույնիսկ խոսել չէի կարող, հանդիսատեսից ստացած բուռն զգացողություններն ու ջերմությունն ընդմիշտ կմնա իմ սրտում… Ինձ  դա շատ պետք էր, որովհետեւ, դա ինձ զգացնել տվեց նաեւ ի՛մ արած գործի կարեւորությունը, ես հասկացա, որ պետք եմ իմ ժողովրդին, որ կարողանում եմ ինչ-որ չափով փոխհատուցել ի վերուստ ինձ տրված շնորհների համար. դա շատ կարեւոր զգացողություն է, – խոստովանում է նա համերգից հետո տված հարցազրույցում:

Այս պահին, երբ գրվում է սույն հոդվածը, սիրելի երգիչը դարձյալ մեկնել է արտասահմանյան երկարաժամկետ հյուրախաղերի:

Թող մեր սերն ու օրհնությունը ուղեկից լինեն նրան ու դարձյալ վստահեցնեն իր գործի կարեւորության մասին, հավաստիացնեն, որ իր հաջողությունները մեր երկրի ու ժողովրդի հաջողություններն են, որ հայաստանյան  ունկնդիրն իր հոգում գորովանքով է պահում իր ձայնը՝ որպես բալասան, որը կարող է «դժվար պահերին օգնել հաղթահարելու  հուսահատության ծանր զգացումը…»:

ՍԵՅՐԱՆՈՒՀԻ  ԳԵՂԱՄՅԱՆ

Նախորդ գրառումը

Վահան Արծրունու համերգը՝ նուիրուած Կոմիտաս Վարդապետի 155-ամեակին

Հաջորդ գրառումը

Դանիել Կապելյան. ֆրանսահայը Կորեայից

Համանման Հոդվածներ

Ազգային

Ֆրեզնոյում տեղի ունեցավ Մոնթե Մելքոնյանի հուշարձանի հիմնարկեքի արարողությունը

21/07/2026
Կինո-Թատրոն

Հայ և ֆրանսիացի ուսանողների համար ԵԹԿՊԻ-ում կգործեն առաջին համատեղ ստեղծագործական արվեստանոցները

14/07/2026
Երաժշտություն

Ադամ Բարրոն քրիստոնեության ընդունման 1725-ամյակի առիթով հանդես կգա մի քանի համերգով

10/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
Հաջորդ գրառումը

Ծաւալապաշտ հրեան

Լրահոս

Իրանցիները Գագիկ Ծառուկյանին պարտք են 14,5 միլիոն դոլար, բայց իրենք ներկայացնում են լրիվ այլ իրականություն. փաստաբան

21/07/2026

Ոչ թե անհաջող գործարք էր, այլ հայ-իրանական հարաբերությունների զարգացման համար մեծ քայլ էր, որի հետ կապված բոլոր ներդրումները կատարվել են...

Ծառուկյանին առաջադրված` հարկերի հետ կապված մեղադրանքն ապօրինի լինելու հիմքով դադարեցվել է. փաստաբան

21/07/2026

Գագիկ Ծառուկյանին առաջադրված` հարկերի հետ կապված մեղադրանքը, ապօրինի լինելու հիմքով, դատախազը դադարեցրել է, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Գագիկ Ծառուկյանի...

ԱՄՆ-ն համաշխարհային նախազգուշացում է տարածել արտերկրում գտնվող իր քաղաքացիների համար

21/07/2026

ԱՄՆ-ն «համաշխարհային նախազգուշացում» է հրապարակել իր քաղաքացիների համար՝ Մերձավոր Արևելքում լարվածության աճի և «անսպասելի սրման հնարավորության» ֆոնին։ Այս մասին նշվում...

Մեր թիմը զրպարտության վերաբերյալ հայցեր է պատրաստում․ Տոնոյան

21/07/2026

Զանգվածային լրատվամիջոցներում Գագիկ Ծառուկյանի հասցեին տարածվող հայտարարություններն բացարձակ զրպարտություն ու էժանագին հնարքներ են, իսկ կուսակցության իրավաբանական թիմն արդեն դատական հայցեր...

Ընդամենը տեղեկացրել են, որ լրացուցիչ հարցաքննություն պետք է տեղի ունենա. Ծառուկյանին բերեցին ՔԿ

21/07/2026

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի պաշտպան Երեմ Սարգսյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց՝ իրենցչեն ասել, թե ինչ դրվագով են Գագիկ Ծառուկյանին Քննչական...

Ֆրեզնոյում տեղի ունեցավ Մոնթե Մելքոնյանի հուշարձանի հիմնարկեքի արարողությունը

21/07/2026

Ֆրեզնոյի «Արարատ» հայկական գերեզմանատանը տեղի ունեցավ Հայաստանի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի հուշարձանի հիմնարկեքի արարողությունը։ Միջոցառմանը մասնակցեցին Ֆրեզնոյի հայ համայնքի ճանաչված...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական