Բախման մասին խոսք լինել չի կարող, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՄԻՊ Անահիտ Մանասյանը՝ անդրադառնալով Երևանի քաղաքապետարանի հետ իր հարաբերություններին։
«ՄԻՊ-ի կողմից կայացվել է քաղաքացիների իրավունքների խախտման հետ կապված որոշում։ ՄԻՊ իրավասություններն ու որոշումները մեկնաբանման ենթակա չեն։ Ես չգիտեմ՝ որ պետական մարմինը, որ գործիչը, իշխանության ճյուղը ինչ գիտի, թե չգիտի։ Ուզում եմ հատուկ արձանագրել, որ մինչ այժմ պետական իրավասու մարմինների հետ այս մասով որևէ խնդիր չենք ունեցել, որևէ խնդրահարույց իրավիճակ չի եղել»,-ասաց Մանասյանը։
Հիշեցնենք, որ ՄԻՊ-ը Լվովյան փողոցի մի խումբ բնակիչների իրավունքների խախտման առկայության մասին կայացրել է որոշում, որին սոցիալական ցանցերում արձագանքել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղարը՝ գնահատականներ հնչեցնելով ՄԻՊ իրավասության շրջանակների մասին։