Գերագույն հանձնակատարը «մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի և նրա հարևան հակամարտության գոտում ու շրջակայքում գտնվող բնակեցված տարածքներում անխտիր հարձակումների վերաբերյալ, որոնք հակասում են միջազգային մարդասիրական իրավունքին և նախազգուշացրել է, որ դրանք կարող են ռազմական հանցագործություններ հանդիսանալ»:
Այս մասին այսօր Ժնևում հայտարարել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Միշել Բաչելետի գլխավորած գերատեսչության մամուլի ծառայությունը: