Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Նիկոլ Փաշինյանը տեսանյութով ցուցադրել է Ֆրանսիայում ՀՀ դեսպանության նոր շենքը

Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որում ցույց է տալիս, թե Փարիզում ինչ շենք է ձեռք բերել ՀՀ-ն։

Նիկոլ Փաշինյանը Արարատ Միրզոյանի և Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանի ուղեկցությամբ այցելել է ՀՀ դեսպանության համար ձեռք բերված նոր շենք:

«Ես գտնվում եմ Ֆրանսիայում ՀՀ դեսպանատան նոր շենքի բակում և հիմա ձեզ շենքը ցույց կտամ, կարծում եմ՝ բակն էլ շատ հետաքրքիր է և կարևոր։ Սա, պարզվում է, Ֆրանսիայի նախկին նախագահ Վալերի Ժիսկար դ՛Էստենի կեցավայրն է եղել։ Մենք ձեռք ենք բերել 23 մլն եվրոյով և սա հիմա ՀՀ սեփականությունն է։ Այն գտնվում է Փարիզի 16-րդ թաղամասում, որտեղ կենտրոնացած է Ֆրանսիայում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների մեծ մասը»,- ասում է նա։

Ֆրանսիայում ՀՀ դեսպանության տեղակայման գործող շենքը սեփականության իրավունքով չի պատկանում ՀՀ-ին, այն անհատույց է օգտագործվում: Պայմանագրով տրամադրվել է 1995 թվականին:

Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների զարգացման, գործառույթների ընդլայնման արդյունքում ներկայիս շենքային պայմանները չեն բավարարում, քանի որ դեսպանությունում տեղակայված են նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ում, Ֆրանկոֆոնիայում ՀՀ մշտական ներկայացուցչությունները:

Տեսանյութը՝ այստեղ