Երկուշաբթի, 27 Հուլիս, 2026

Լույս է տեսել

Լույս է տեսել Հայկական էներգետիկական ակադեմիայի հիմնադիր նախագահ, Ռուսաստանի բնագիտության ակադեմիայի պրոֆեսոր, «Ազգ»-ի երկարամյա աշխատակից Ստեփան Պապիկյանի գրքույկը «Էլեկտրատեխնիկայի հիմունքներ» վերտառությամբ: Գրքույկում  ներկայացված են էլեկտրատեխնիկայի հիմնական սկզբունքները: Այն նախատեսված է քոլեջների ուսանողների, ինչպես նաեւ ընթերցող լայն շրջանների համար:

Հայտնի է, որ էլեկտրականությունը մեր տրամադրության տակ գտնվող էներգիայի ամենաօգտակար տեսակներից է: Էլեկտրականությամբ են աշխատում հեռուստացույցները, սառնարանները, լվացքի մեքենաները, էլեկտրաքարշները եւ շատ սարքավորումներ: Էլեկտրականությունը ստացվում է ինչպես փոքրիկ մարտկոցներից, այնպես էլ հզոր գեներատորներից:

Գրքույկում տեղ են գտել նաեւ էլեկտրական էներգիայից պաշտպանվելու  եւ տուժածին առաջին օգնություն ցոյց տալու եղանակները: Կարեւորվել է կենցաղում էներգախնայողության հիմնական գործոնները եւ նրանց արժեւորումը:

Հարկ է նշել, որ գրքույկը կարող է նպաստել ոլորտի զարգացմանը մեր երկրում: