Շրջանառության մեջ է դրվել գործարար, բարերար, «Գրանդ Հոլդինգի» հիմնադիր, Հայաստանի տնտեսության վաստակավոր աշխատող՝ Հրանտ Վարդանյանի ծննդյան 75-ամյակին նվիրված նամականիշը, առաջին օրվա ծրարը և գեղաթերթիկը:
Նկարների հեղինակը Հարություն Ավագյանն է, իսկ դիզայներները՝ Վահան Աբրահամյանն ու Դավիթ Դովլաթյանը: Նամականիշի անվանական արժեքը 1,000 դրամ է: Թողարկվել է 100,000 տպաքանակով: Առաջին օրվա ծրարն ու գեղաթերթիկը տպագրվել են 10,000 տպաքանակով:
Ծրարի վրա պատկերված են այն հիմնական ոլորտները, որտեղ Հրանտ Վարդանյանը գործունեություն է ծավալել՝ արդյունաբերություն, գյուղատնտեսություն և բարեգործություն: 90-ական թվականներին, Հրանտ Վարդանյանի ջանքերով, Հայաստանում վերականգնվեց և զարգացավ հայրենական արտադրությունը: