Հոկտեմբերի 2-ի հանրահավաքը շարունակվել է Հանրապետության հրապարակից երթով դեպի Հայաստանի հանրային հեռուստատընկերությունը։
Բագրատ Սրբազանն ուղիղ եթեր է պահանջում Հ1-ից։
«Ստի քարոզչության օջախը, թունավորման կետն իրենց ֆեյքերի ՊՈԱԿ-ի հետ միասին, չարիքի որջը գտնվում է հանրային հեռուստաընկերություն կոչված օջախում։ Մենք գնալու ենք այնտեղ ուղիղ եթերի պահանջով և պարտադրելու ենք, որպեսզի ճշմարտության ձայնն այնտեղից հնչի»,- հայտնել է Բագրատ Սրբազանը։
Իշխանույունները հենց լսել են այս հայտարարությունը, անմիջապես մծ թվով ոստիկանների են բերել Հ1-ի տարածք, որոնք այս պահին մի քանի շերտ պատնեշով Հ1-ը «պաշտպանում են» Սրբազանից ու պայքարի մասնակիցներից։
Հ1-ի տարածքում է նաև ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը։