Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Տեսանյութ. Հ1-ը շրջապատված է ոստիականական պատնեշներով. սպասում են Բագրատ Սրբազանին

Հոկտեմբերի 2-ի հանրահավաքը շարունակվել է Հանրապետության հրապարակից երթով դեպի Հայաստանի հանրային հեռուստատընկերությունը։

Բագրատ Սրբազանն ուղիղ եթեր է պահանջում Հ1-ից։

«Ստի քարոզչության օջախը, թունավորման կետն իրենց ֆեյքերի ՊՈԱԿ-ի հետ միասին, չարիքի որջը գտնվում է հանրային հեռուստաընկերություն կոչված օջախում։ Մենք գնալու ենք այնտեղ ուղիղ եթերի պահանջով և պարտադրելու ենք, որպեսզի ճշմարտության ձայնն այնտեղից հնչի»,- հայտնել է Բագրատ Սրբազանը։

Իշխանույունները հենց լսել են այս հայտարարությունը, անմիջապես մծ թվով ոստիկանների են բերել Հ1-ի տարածք, որոնք այս պահին մի քանի շերտ պատնեշով Հ1-ը «պաշտպանում են» Սրբազանից ու պայքարի մասնակիցներից։

Հ1-ի տարածքում է նաև ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը։