Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայաստանն այսօր ունի կոմպլեմենտար քաղաքականության մեծ հնարավորություն

01/10/2024
- Քաղաքականություն

Վարդան Օսկանյան, Վահե Հովհաննիսյան

Մաս 1

«Զանգեզուրը Ադրբեջան է, և վերջ». Ալիևը երեկ ձևակերպեց իրենց նոր ազգային նպատակը։ Սա այսօրվա աշխարհում ուղիղ և իրական սպառնալիք է Հայաստանի համար։ Իսրայելական հրթիռները և տանկերն ամեն օր ցույց են տալիս, որ միջազգային որևէ նորմ այսօր չի աշխատում։ Պաշտոնական Երևանը չի հակադարձում, երևի Ալիևին պատասխանելու «իրավունք» չունի, Էրդողանի գրքում դրա մասին հստակ գրված է։ Մնացածը մենք ենք՝ մյուսներս, և մեզնից առաջին հերթին պահանջվում են քաղաքական լուծումներ։

Շարունակելով իմ զրույցների շարքը հայկական աշխարհում լուծումներ փնտրող և առաջարկներ ձևակերպող գործիչների հետ, զրուցել եմ Վարդան Օսկանյանի հետ։ Զրույցը երկար է ստացվել, բայց կրճատվել չստացվեց, քանի որ կարևոր ու նոր ասելիք կար, այնպես որ կներկայացնեմ մի քանի մասով։

Վ.Հ. – Մեր զրույցն ուզում եմ սկսել ինձ վաղուց հուզող մի հարցով. 1994 թվականից հետո ընկած ժամանակահատվածում, Հայաստանի պաշտոնական, դիվանագիտական ու նաև ոչ պաշտոնական քննարկումների շրջանակներում երբևէ ունեցե՞լ եք այսօրվա զարգացումների սցենարը, երբևէ պատկերացրե՞լ եք, որ նման իրավիճակ, իրականություն հնարավոր է։

Վ.Օ. – Այստեղ պատասխանը միանշանակ ոչ է, իհարկե ոչ։ Նման սցենար երբեք չի քննարկվել, հնարավոր չէր ուղղակի պատկերացնել նման սցենար։ Ես կարծում եմ՝ նույնիսկ ադրբեջանցիները նման սցենար չէին կարող պատկերացնել։ Չգիտեմ, թե հայկական մասով ինչպիսի հիվանդագին աստիճանի պեսիմիստ, հոռետես մեկը պետք է լիներ, որ նման սցենար պատկերացներ։ Սա ուղղակի բացառված էր, որովհետև Հայաստանը, Լեռնային Ղարաբաղը ունեին առնվազն դիվանագիտական պաշտպանվածության բազմաթիվ շերտեր, և այդ պաշտպանվածության շերտերում Ռուսաստանի, ՀԱՊԿ-ի կամ որևէ այլ երկրի վրա հույս դնելը այդ շերտերի վերջին հորիզոնականում էին։ Մինչ այդ երկկողմանի զուտ հայաստանյան պաշտպանվածության շերտեր կային, կար բանակցային գործընթաց, սեղանի վրա կար բանակցային փաստաթուղթ, կային միջնորդներ, վերջիվերջո կար հայկական պաշտպանական գիծ, հայկական բանակ, կային Լեռնային Ղարաբաղի շուրջ հարակից տարածքներ, բուֆերային զոնա, որոնք նման վտանգի ստեղծման դեպքում միշտ էլ առևտրի առարկա դառնալու ենթակա էին։ Դա միանշակ էր։ Այդ բոլոր պնդողները՝ ոչմիթիզականության և այլն, սխալ են, այդպիսի բան գոյություն չուներ։ Բնական է, որ ցանկացած նորմալ իշխանություն, երբ նման վտանգի առջև կանգնած լիներ, միշտ էլ առևտրի միջոցով, զիջումների միջոցով գոնե գիտեր, որ Լեռնային Ղարաբաղը մի միջանցքով ապահովագրված է, և դա կորցնելու մասին երբևիցե խոսք լինել չէր կարող։ Ահավասիկ, այս բոլոր պաշտպանվածության շերտերը կային։ Հայաստանի իշխանությունները կարծես չտեսան այս բոլորը, չուզեցին տեսնել, չգիտեին ինչ են անում, գնացին սխալ ճանապարհով և այդ բոլորը ուղղակի փոշիացրեցին, և մենք այսօր ունենք այն, ինչ ունենք։

Վ.Հ. – Ճի՞շտ է արդյոք իմ տպավորությունը, որ այսօր Ալիևը վարում է, բառիս բուն իմաստով, կոմպլեմենտար քաղաքականություն։ Դուք եղել եք Հայաստանի համար կոմպլեմենտար քաղաքականության գաղափարախոսը։ Այսօրվա իրավիճակում Հայաստանն ունի՞ հնարավորություն՝ կոմպլեմենտարիզմի ճանապարհով գնալու, և եթե այո, ինչպե՞ս։

Վ.Օ. – Այո, Ադրբեջանը, ես կասեի, կոմպլեմենտար քաղաքականություն է վարում և արդեն բավական հաջող։ Ադրբեջանը սա անում է՝ հիմնվելով նաև Թուրքիայի փորձի վրա։ Ես կարծում եմ՝ նաև Թուրքիայի աջակցությամբ, Թուրքիայի հետ համագործակցությամբ, որովհետև Էրդողանն արդեն երկար ժամանակ է, որ կոմպլեմենտար քաղաքականություն է վարում, ես կասեի՝ մեկ տասնամյակից ավելի, բայց Թուրքայի այդ կոմպլեմենտար քաղաքականությունը շատ ավելի տեսանելի և շեշտակի դարձավ Ուկրաինայի պատերազմից անմիջապես հետո, և բավականին մեծ հաջողությամբ Թուրքիան շարունակում է դա անել։ Ահավասիկ, նաև հիմա Ադրբեջանը, այդ օրինակին հետևելով, կարողանում է այդ քաղաքականությունը վարել։ Կոմպլեմենտար քաղաքականություն վարելու համար անհրաժեշտ են մի քանի պայմաններ և այդ պայմաններն այսօր կան։

Թուրքիան, օրինակ, օգտվելով իր աշխարհագրական դիքից, օգտվելով իր շուրջ ստեղծված տարբեր շահերից, հակասություններից, մի կողմից լինելով հիմքում որպես կրոնական ակունքներից բխած իշխանություն, բայց մյուս կողմից որպես աշխարհիկ պետություն, կարողանում է այդ երկու տարաբնույթ գործոնները ճիշտ համադրել և մի կողմից իսլամական արաբական աշխարհի համակրանքը շահել, մյուս կողմից՝ արևմուտքի՝ Թուրքիայի նկատմամբ ունեցած հետաքրքրությունը և կարևորությունը շահարկել և այդ բոլորի համակցմամբ կարողանալ Թուրքիայի համար շահավետ քաղաքականություն վարել։ Լինելով ՆԱՏՕ-ի անդամ և լուրջ պարտավորություններ ունենալով՝ կարողանում է կոմպլեմենտար քաղաքականություն վարել։

Ադրբեջանն այսօր նույնն է անում։ Մի կողմից Ադրբեջանի նկատմամբ և՛ Ռուսաստանի, և՛ Արևելքի առհասարակ շահագրգռվածությունը, մյուս կողմից Արևմուտքի՝ նավթային ռեսուրսների խնդրի պատճառով ռուսական նավթամթերքը Ադրբեջանի ճանապարհով Արևմուտք հասցնելը։ Ահավասիկ այստեղ կան ընդհանուր շահեր, ու նաև երկու կողմերն էլ ուզում են շահագրգռել Ադրբեջանին՝ հօգուտ իրենց։ Ադրբեջանը կարողանում է այդ հնարավորությունից օգտվել։ Հայաստանն այսօր ունի նման հնարավորություն, ես կասեի, որ այսօր առավել մեծ հնարավորություն կա Հայաստանի համար կոմպլեմենտար քաղաքականություն վարելու, քան եղել են իմ տասը տարիների ընթացում, որտեղ իսկապես մենք կարողացել ենք շատ արդյունավետ այս քաղաքականությունը վարել և շոշափելի հաջողություններ ունենալ։

Այսօր այդ հնարավորությունները առավել ևս գոյություն ունեն, որովհետև հետաքրքրությունը տարածաշրջանի նկատմամբ աճել է, միաժամանակ աճել են հակասությունները. մի կողմից՝ Արևմուտքի նպատակը՝ Ռուսաստանին զրկել տարածաշրջանից, մյուս կողմից՝ Ռուսաստանի առավել շահագրգռվածությունը՝ ամրագրվելու տարածաշրջանում։ Ահավասիկ մի կարևոր հակասություն։ Կոնկրետ Հայաստանի մասով, թեկուզ և միջանցքի այս շատ հակասական հարցում տարբեր շահագրգռվածությունները, իսկապես հնարավորություն են տալիս Հայաստանին՝ կարողանալու ճիշտ օգտագործել այդ հակասությունները հօգուտ Հայաստանի շահերի։

Այստեղ այդ հակասությունների միասնության և այդ պայքարի դիալեկտիկայի ճիշտ շահարկումն է, որ նուրբ դիվանագիտական աշխատանք է պահանջում՝ ճիշտ կոմպլեմենտար քաղաքականություն վարելու համար։ Այստեղ շատ կարևոր է մի կողմից հրապարակայնությունը՝ քո ցանկությունները ի հայտ դնելու աշխարհին, սա շատ կարևոր է, բայց մյուս կողմից՝ քո նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է կուլիսային և խի´ստ կուլիսային դիվանագիտական աշխատանք տանելը։ Եվ այդ հրապարակայնության և խիստ կուլիսային փակ աշխատանքի համադրումն է, որ հնարավոր կդարձնի արդյունավետ կոմպլեմենտար քաղաքականություն վարելը։

Այսօր Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ չկա այդ ուղենիշը։ Իշխանություններն իսկապես չգիտեն՝ ինչ են անում, առաջին օրվանից չգիտեին, այսօր առավել ևս չգիտեն, փորձ չունեին, իսկ այսօր բացասական փորձ ունեն միայն։ Այսօր Հայաստանի իշխանությունների՝ վերջին տարիներին ձեռք բերած փորձը պարտության, կորուստների փորձ է։ Եվ երբ դու վարել ես մի քաղաքականություն և միայն ձախողում ես ունեցել և դա դու չես ընդունում, համարում ես, որ ամեն ինչ ճիշտ ես արել, նշանակում է՝ դու բացասական փորձ ես կուտակել։

Եվ այսօր հույս ունենալ, որ այդ բացասական փորձի վրա Հայաստանի իշխանությունները կկարողանան ինչ-որ դրական դիվանագիտական արդյունքներ ունենալ, կկարողանան այդ նուրբ կոմպլեմենտար քաղաքականությունը վարել, ուղղակի ես կարծում եմ, որ միամտություն է։ Համենայնդեպս, սա բավական բարդ խնդիր է, սրա մասին կարելի է շատ ավելի լայն դիսկուրս ունենալ։ Այստեղ դաշնակցային հարաբերությունների խնդիր կա, մենք կորցրել ենք մեր դաշնակիցներին, նորերին ձեռք չենք բերել։ Այսօր կարծես բացասական կոմպլեմենտարություն է անկախ իշխանություններից կիրառվում, այսինքն՝ մենք այդ հակասությունները ի վնաս մեզ ենք օգտագործում, և ոչ թե փորձում ենք այդ հակասություններից օգտվել։ Այո, կա բացասական կոմպլեմենտարություն, և այսօր Հայաստանի իշխանությունները հենց դա են վարում, և դրա արդյունքները մենք իսկապես ակնհայտորեն տեսնում ենք։

Շարունակելի

Վահե Հովհաննիսյան

Նախորդ գրառումը

Թուղթը երբեք խաղաղություն չի նշանակում, հատկապես՝ Կովկասում. Արմեն Գևորգյան

Հաջորդ գրառումը

Կ. Պոլսի Հայոց Պատրիարքը Մայր Տաճարում մատուցեց Սուրբ Պատարագ

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ընդդիմության «ծեծ»-ի սահմանը. Հակոբ Բադալյան

21/07/2026
Նորություններ

Մեկ ժամում կխոցվի Ալիևի պալատը․ Սյունիքով միջանցք չի՛ լինի․ Արմեն Այվազյան

21/07/2026
Նորություններ

Ի՞նչ էր ասել Ալիևը, որն աննկատ մնաց մեր հանրային դաշտում․ Տաթևիկ Հայրապետյան

18/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
Հաջորդ գրառումը

Կ. Պոլսի Հայոց Պատրիարքը Մայր Տաճարում մատուցեց Սուրբ Պատարագ

Լրահոս

108 տարի առաջ ճիշտ այս օրը Արցախի հայությունը իրացրել է ազգերի ինքնորոշման իր իրավունքը. Ստեփան Հասան-Ջալալյան

22/07/2026

1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի ավարտին՝ 1813թ. հոկտեմբերի 12-ին, Արցախի Գյուլիստան գավառում գտնվող Գյուլիստանի բերդում կնքված ռուս-պարսկական պայմանագրով Արցախն ընդգրկվել է ռուսական...

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Իրանի վրա հարձակման հետևանքով 500 ամերիկացի զինվոր է վիրավորվել

22/07/2026

Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների ընթացքում վիրավորվել է ավելի քան 500 ամերիկացի զինծառայող. հայտնել է Associated Press-ը ՝ հղում անելով իր աղբյուրներին։...

Ամերիկյան բանակը հայտարարել է Իրանի վրա հարձակման հերթական փուլի ավարտի մասին

22/07/2026

Ամերիկյան բանակն Իրանի տարածքում հրթիռային  նոր հարվածներ է հասցրել։ Գիշերվա ժամը 3-ի դրությամբ CENTCOM-ի ուժերն սկսել են  հարվածել Իրանում գտնվող...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական