Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Ուղիղ. ՍՐԲԱԼՈՒՅՍ ՄՅՈՒՌՈՆԻ ՕՐՀՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ

Այսօր ժամը 17:00-ին Սուրբ Գևորգ քաջամարտիկ զորավարի հիշատակության օրը,  Մայր Աթոռի Սուրբ Տրդատի բաց խորանում սկսվել է Սրբալույս Մյուռոնի օրհնություն՝ ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի։

Արարողությանը մասնակցում են քաղաքական-հասարակական և մշակույթի գործիչներ, գործարարներ:

Հնչել է Ավետարանից մի հատված, ինչից հետո Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդն ընթերցել է խնկարկության աղոթքը։ Հնչել է նաև սուրբ շարական։