Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Օրեր» եվրոպական անկախ ամսագիրը 25 տարեկան է:

Նաիր Յան
27/09/2024
- 27 Սեպտեմբերի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ

Երբ լրագրող ամուսիններ Հակոբ Ասատարյանը եւ Աննա Կարապետյանը 1999-ին Պրահայում սկսեցին հրատարակել պարբերականը, գիտեին, որ Չեխիայում հայկական մեծ համայնք, հետեւաբար, համայնքային ակտիվ, աշխույժ անցուդարձ ու կյանք չկա:

Հայաստանից էին տեղափոխվել Չեխիա, ուզում էին մնայուն, արժեքավոր աշխատանքով զբաղվել: Երկու լրագրող ուրիշ ի՞նչ պիտի անեին, եթե ոչ՝ պարբերական հրատարակել:

Նրանց թիկունքին չկար որեւէ կուսակցություն, քաղաքկան ուժ, կազմակերպություն, հետեւաբար՝ ֆինանսական հենարան եւ պայմաններ թելադրող.  դրանց բացակայությունը  դժվարությունները սեփական ուժերով հաղթահարելու եւ անկախ, ինքնուրույն գործելու երաշխիք էր նաեւ:

Ամսագրի համահիմնադիր եւ 2007 թվականից գործող orer.eu կայքի խմբագիր Աննա Կարապետյանը նկատում է. «Օրերը» 25 տարվա ընթացքում երբեւէ չի ճկվել, չի հարմարվել՝ որեւէ կառավարության հաճոյանալու համար, որեւէ կուսակցություն, հասարակական կազմակերպություն չի կարող ասել, որ կարողացել է մեզ վրա որեւէ ազդեցություն ունենալ: Մենք շատ ուրախ ենք, որ սփյուռքյան բոլոր կազմակերպությունները, մեզ վստահելով, աշխատում են: Շատ ուրախ եմ, որ 25 տարիների ընթացքում երբեւէ որեւէ կառավարություն մեզ չվստահեց: Մենք շարունակելու ենք նույն սկզբունքով առաջ գնալ: Եվ երբ խոսում ենք Սփյուռքում հայապահպանության, զարգացման մասին, պետք է նկատի ունենանք, որ մեր թշնամին այսօր արհեստական «սփյուռք» է ձեւավորում իր շահերն առաջ տանելու համար: Այնպես որ, մենք  մեր Սփյուռքի հսկայական ներուժը թատրոնի վերածելու շռայլության իրավունքը չունենք»:

25 տարի «Օրերը» ներկայացրել է եվրոպահայության կարեւոր ձեռնարկումներն ու նախագծերը, Հայաստան-Եվրոպա կապերը, հայ-չեխական հարաբերությունները, դարձել կապող օղակ տարբեր հայկական համայնքների ու կազմակերպությունների միջեւ:

Մեր տաղանդավոր, երիտասարդ երաժիշտներն ու երգիչներն առաջին անգամ «Օրերի» էջերում են կարդացել իրենց մասին: Պարբերականը բացահայտել է նրանց, լավագույնս ներկայացրել հարցազրույցների, ակնարկների ձեւաչափով: Իսկ մշակույթի, արվեստի ականավոր գործիչների, նրանց հետ կապված եվրոպական իրադարձությունների, հանդիպումների, համերգների մասին տեղեկություններն առաջինը հրատարակվել են «Օրերում»:

Արցախն իր պատմամշակութային հուշարձաններով, բազմաբեւեռ խնդիրներով ու հոգսերով նույնպես մշտապես եղել է «Օրերի» ուշադրության կենտրոնում:

Վերջին համարներից մեկն էլ դարձյալ նվիրված է Արցախին: Հակոբ Ասատարյանն այն ներկայացրեց «Օրերի» հոբելյանական երեկոյին, որը տեղի ունեցավ սեպտ. 25-ին, Թեքեյան կենտրոնի դահլիճում, կազմակերպությամբ Հայաստանի Թեքեյան մշակութային միության:

Երեկոյին ներկա էին դեսպաններ, մշակութային, հասարակական գործիչներ, մտավորականներ, արվեստագետներ, օտարերկրյա հյուրեր Կ. Պոլսից, Կահիրեից, Բեյրութից, Մոսկվայից, Նիդեռլանդներից, Գերմանիայից: Ընտիր մի բազմություն, որը ավելի քան մեկ ժամ խանդավառությամբ հետեւեց հոբելյանական ծրագրին, ելույթներին ու երաժշտական համարներին, որոնց զարդը դարձավ այդ առիթով Չեխիայից ժամանած հայտնի սաքսոֆոնահար Ֆելիքս Սլովաչեկի կատարումները՝ նվագակցությամբ դաշնակահարուհի Լիլիթ Զաքարյանի:

«Ազգ» շաբաթաթրեթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը «Օրերի» դերը խիստ կարեւորեց՝ որպես  Սփյուռքում հրատարակվող մամուլի լավագույն օրինակ, որը ոչ միայն կապում է  հայ գաղթօջախները, խորությամբ ուսումնասիրում հայ համայնքների խնդիրները, այլեւ լրջագույն հետազոտություններ կատարում՝ խորամուխ լինելով գաղթօջախների ստեղծման, հետագա զարգացման  պատմության մեջ: «Օրերը» լուսաբանում է նաեւ Հայ եկեղեցու թեմերի, պատրիարքարանների կյանքն ու խնդիրները:

Վերջին 30 տարիներին չեխ-հայկական հարաբերությունների արձանագրողն է դարձել «Օրերը»: Հայտնի է, որ այլ երկրներում ունենք հայկական ավանդական Սփյուռք, որի կյանքի մասին բավականին տեղեկություններ ամբարվել են: Սակայն նույնը չենք կարող ասել Չեխիայի հայ համայնքի մասին:

Հակոբ Ասատրյանը եւ Աննա Կարապետյանը տարիներ շարունակ ուսումնասիրել են հայ-չեխական պատմական կապերը, հայկական փոքր համայնքի ստեղծման պատմությունը: Վերջին 5 տարիների գիտական հետազոտությունները բոլորովին այլ պատկեր են բացել: «Միջնադարի պատմությամբ, Կիլիկյան Հայաստանով զբաղվող մեր պատմաբանների  համար շուտով մեծ անականկալ կլինեն այն հրապարակումները, որոնք ես պատրաստվում եմ անել»,- հոբելյանական երեկոյին տեղեկացրեց Աննա Կարապետյանը:

Այսօր եվրոպահայ մամուլն ունի ընդամենը 12-15 պարբերական, մինչդեռ 20 տարի առաջ այդ թիվը հասնում էր 40-ի:

Հակոբ Ասատրյանը հիշեց ամսագիր հրատարակելու սկզբնական տարիները.
«Երբ 25 տարի առաջ նոր էինք սկսել, հիշում եմ՝ ինչպես էին մեր հայրենակցին դիմավորել  Վարշավայի շուկայում, երբ նա փորձել էր բաժանել «Օրեր» ամսագիրը: Մարդիկ ատելությամբ էին լցված Հայաստանի նկատմամբ, չէին ուզում ոչ միայն կարդալ, որեւէ լուր իմանալ, այլեւ փորձում էին այդպիսով մոռանալ իրենց հայաստանյան դառը փորձությունները: Այս տարիներին մենք ձգտեցինք կոտրել այդ սառած պատը, նաեւ մեր համեստ ջանքերով շատերը տասնամյակներ անց որոշեցին կրկին այցելել Հայաստան:

Մենք դարձանք կամուրջ հին ու նոր հայկական համայնքների միջեւ, հակընդեմ կազմակերպությունների ու միությունների միջեւ: «Օրերը»  դարձավ միակ պարբերականը, որը լուսաբանեց եւ լուսաբանում է  Եվրոպայում գործող բոլոր համահայկական կազմակերպությունների գործունեությունը՝  անկախ նրանց կուսակցական կամ քաղաքական ուղղվածությունից, Հայ Առաքելական եկեղեցու թեմերի ու նվիրապետական աթոռների գործունեությունը»:

 «Օրեր» եվրոպական անկախ ամսագիրը շարունակելու է հրատարակվել. Սփյուքի առջեւ նոր մարտահրավերներ կան, որոնք բխում են հայաստանյան անորոշ կյանից ու Արցախի կորստից: Դրանք շերտատելուն, խորքային խնդիրները վեր հանելուն, նոր ուսումնասիրություններով նոր համարներին ենք սպասում Հայաստանում եւ Սփյուռքում:

ՆԱԻՐ ՅԱՆ

Նախորդ գրառումը

«Վահան Թեքեյան» մրցանակաբաշխություն

Հաջորդ գրառումը

«Ապրիլ կրկին». Զաքար Քեշիշյանի ղեկավարությամբ կյանքի կոչվեց «Երգող Արցախ» համերգային ծրագիրը

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

«Ֆոն դեր Լայենը Ալիեւին գովաբանում է, քրիստոնյաների  մասին՝ լռում»

10/07/2026
Հաջորդ գրառումը

«Ապրիլ կրկին». Զաքար Քեշիշյանի ղեկավարությամբ կյանքի կոչվեց «Երգող Արցախ» համերգային ծրագիրը

Լրահոս

Իրանի վրա հարձակման հետևանքով 500 ամերիկացի զինվոր է վիրավորվել

22/07/2026

Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների ընթացքում վիրավորվել է ավելի քան 500 ամերիկացի զինծառայող. հայտնել է Associated Press-ը ՝ հղում անելով իր աղբյուրներին։...

Ամերիկյան բանակը հայտարարել է Իրանի վրա հարձակման հերթական փուլի ավարտի մասին

22/07/2026

Ամերիկյան բանակն Իրանի տարածքում հրթիռային  նոր հարվածներ է հասցրել։ Գիշերվա ժամը 3-ի դրությամբ CENTCOM-ի ուժերն սկսել են  հարվածել Իրանում գտնվող...

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը

21/07/2026

Շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի երիտասարդ աղջիկների պայքարում Աիդա Ազատյանը 379 միավորով նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը. հայտնում են...

Այսօր Ադրբեջանի կողմից Հայաստանին մատակարարվող բենզինն ու դիզելային վառելիքը մեծ ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ. Ալիև

21/07/2026

Ադրբեջանից Հայաստան մատակարարվող նավթն ու նավթամթերքը շատ կարևոր ներդրում են ունենում Հայաստանի էներգետիկ անվտանգության գործում. Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ...

23-րդ «Ոսկե ծիրանի» պատկերառատ շաբաթն ավարտվեց

21/07/2026

Զգացմունքային, բազմաշերտ, խառնիխուռն, աշխարհի տարբեր ծայրերից, տարբեր թեմաներով, տարբեր ձեւերով պատմված ֆիլմերը մեկշաբաթյա խիտ ծրագրով հանդիսատեսին տարան այսուայնկողմ, հուզեցին, մեծացրին,...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական