Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովում ելույթի ժամանակ հնչեցրած այն մտքին, որ Ֆրանսիան ուս ուսի կանգնած է Հայաստանի կողքին՝ նրա վրա ճնշումների և Ադրբեջանի տարածքային հավակնությունների ֆոնին:
Բաքուն Ֆրանսիային մեղադրել է տարածաշրջանում «ապակառուցողական գործունեության» համար. հայտարարել է երկրի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն։
«Սեպտեմբերի 25-ին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում ելույթի ժամանակ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարություններն այն մասին, որ «Ֆրանսիան ուս ուսի տված կանգնած է Հայաստանի կողքին Ադրբեջանի կողմից ճնշումների և տարածքային պահանջների ֆոնին», ընդհանուր առմամբ խաղաղության գործընթացին Ֆրանսիայի կողմնակալ հայանպաստ մոտեցման ևս մեկ օրինակ է»,- բողոքել է Հաջիզադեն։
Նրա խոսքով՝ անընդունելի է, որ Երևանը «ռևանշիզմի նախապատրաստող» և այս երկրի լայնածավալ զինում իրականացնող Ֆրանսիան ադրբեջանական կողմին մեղադրի ճնշման համար։ Նա հավելել է, որ ԱԳՆ-ն Ֆրանսիայից պահանջում է դադարեցնել «ապակառուցողական գործունեությունը» տարածաշրջանում։