Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Ուղիղ. Կառավարության նիստի օրակարգում 52 հարց է, որից 49-ը չի զեկուցվում

Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ սեպտեմբերի 26-ին, անցկացնում է իր հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 52 հարց, որից չի զեկուցվում 49-ը: ԵՎս 3 հարց գաղտնի է:

Նիստը վարում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, քանի որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գտնվում է ԱՄՆ-ում՝ ՄԱԿ-ի գլխավոր ասամբելայում:

Օրակարգում են, մասնավորապես, հետևյալ հարցերը.

– «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունից գույք հետ վերցնելու և Ֆրանսիական դեսպանատանը 10 տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով գույք տրամադրելու մասին,

– «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի ընտրության արդյունքները հաստատելու մասին,

– «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին,

– Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների 2025 թվականի տարեկան ծրագիրը հաստատելու մասին և այլ հարցեր: