Ուրբաթ, Հուլիսի 24, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՍՈՒՐԲ ՂԱԶԱՐ ԿՂԶՈՒՄ ՑՈՒՑԱԴՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ՊԱՏՈՒՄԸ

13/06/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հունիս, 2013

ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Հայաստանն այս տարի մասնակցել է Վենետիկի ժամանակակից արվեստի բիենալեին, որը կրում էր «Հանրագիտարանային պալատ» խորագիրը: Երեկ մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սեյրանուհի Գեղամյանը լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ Հայաստանի կողմից ներկայացված էր Արարատ Սարգսյանի «Տղա Դավթի եւ աղջիկ Խանդութի հեքիաթի պատումը», որը շաղկապում է ժամանակներն ու գեղարվեստական հին ու նոր արտահայտչամիջոցները. «Հայաստանի ներկայացրածն իր մթնոլորտով շատ համահունչ էր նախագծին – ամբողջովին իրականացավ դրված նպատակը»:

Ըստ Գեղամյանի, «Տղա Դավթի եւ աղջիկ Խանդութի հեքիաթի պատումը» ոչ միայն լիովին համապատասխանում է բիենալեի գլխավոր կոնցեպցիային, այլեւ այն տեղին էր այն միջավայրում, որտեղ ցուցադրվում էր` Սուրբ Ղազար կղզում, այնտեղ, որտեղ ի հայտ են եկել հայ բազմադարյան մշակույթի բազում նմուշներ, որոնցից է հայ առաջին տպագիր գիրքը:

Նախագծի համադրող Արման Գրիգորյանը նշում է, որ Սուրբ Ղազար կզզուց է սկսել հայկական մոդեռնիզմը, մինչդեռ այսօր ժամանակակից աշխարհում շատ են խոսակցությունները մոդեռնի ճգնաժամի մասին:

Վենետիկի բիենալեում Հայաստանը ներկայացնող նկարիչ Արարատ Սարգսյանն էլ իր հերթին ավելացրեց, որ կարեւոր է այս նախագիծը նաեւ իր սոցիալական իմաստով. «Բիենալեն սպորտ չէ, եւ այստեղ ամեն տարի ներկայանալը որպես երկիր, որպես մշակութային արժեք արդեն շատ կարեւոր է: Յուրաքանչյուր նկարչի համար ուրախություն է նման միջոցառմանը մասնակցելը»: Ինչպես ընդգծում է նկարիչը, շատ անվանի արվեստաբաններ տպավորված էին Հայաստանի մասնակցությունից:

«Տղա Դավթի եւ աղջիկ Խանդութի հեքիաթի պատում»-ի տեսահոլովակն անընդմեջ ցուցադրվել է բիենալեի հիմնական մեծ տաղավարներն ընդգրկող «Ջարդինի» եւ վետենիկյան Զինանոցի` Արսենալիի հսկայական համալիրի նախասրահներում, ինչպես նաեւ մշակութային եւ հասարակական նշանակության այլ կենտրոններում:

Վետենիկի ժամանակակից արվեստի բիենալեն աշխարհի խոշորագույն մշակութային միջոցառումներից է, որը հիմնադրվել է 1895 թվականին` որպես «Վետենիկի միջազգային գեղարվեստական ցուցահանդես»` ցուցադրելով 16 երկրի նկարիչների ստեղծագործություններ:

Հայաստանը բիենալեին մասնակցում է 1995 թվականից:

Ի դեպ, մասնակցության համար մշակույթի նախարարությունն այս տարի տրամադրել է 5 միլիոն դրամ:

Նախորդ գրառումը

ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ «ԱՆԻ. ՊԱՀԼԱՎՈՒՆՅԱՑ ԵԿԵՂԵՑԻՆԵՐ» ՊՐԱԿԸ

Հաջորդ գրառումը

ՍԻՆԳԱՊՈՒՐՈՒՄ ՄՇԱԿՎԵԼ Է ԱՆԵՐԵՎՈՒԹԱՑՆՈՂ ԹԻԿՆՈՑ

Համանման Հոդվածներ

24 Հուլիսի, 2026

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026
24 Հուլիսի, 2026

Քնեսեթի ճանաչումն առկախվեց, բայց …

22/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՍԻՆԳԱՊՈՒՐՈՒՄ ՄՇԱԿՎԵԼ Է ԱՆԵՐԵՎՈՒԹԱՑՆՈՂ ԹԻԿՆՈՑ

Լրահոս

Դատարանը վերացրեց Դավիթ Ղազինյանի կալանքը

24/07/2026

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավոր Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը վերացվեց: Դատարանը չկիրառեց որևէ այլընտրանքային խափանման միջոց։ Դատարանը՝ նկատի ունենալով...

Ձերբակալվել է Երևանի «Արարատ» գինու, կոնյակի և օղու գործարանի տնօրենը

24/07/2026

Ձերբակալվել է Գագիկ Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի և օղու գործարանի տնօրեն Արման Դավթյանը։ Այս մասին հայտնում է Armenia...

Variety of dairy products on the table outdoors

Հիվանդ կենդանիների կաթի օգտագործման հիմնավորում չի հայտնաբերվել․ ՍԱՏՄ-ը՝ Ռուսաստանի կիրառած նոր սահմանափակումների մասին

24/07/2026

Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ստուգումների տարեկան ծրագրի շրջանակում, ինչպես նաև սպառողներից ստացված բողոքների հիման վրա մշտապես վերահսկողական միջոցառումներ...

Հակոբ Ղազանչյանը հիմնադրում է նոր թատրոն. այն իր դռները կբացի սեպտեմբերի 15-ին

24/07/2026

Հայաստանի թատերական աշխարհը կհամալարվի ևս մեկ թատրոնով․ շուտով իր դռները կբացի Հայ և ռուս արդի դրամայի թատրոնը, որի  հիմնադիրը Հայաստանի...

Մերժվելուց մեկ տարի անց. Հակոբ Բադալյան

24/07/2026

Արձանգրվում է դեպի Մերձավոր Արեւելք ամերիկյան ռազմատրանսպորտային եւ բեռնափոխադրող ավիացիայի թռիչքների ինտենսիվություն, ինչը թերեւս վկայում է, որ ռեգիոնում իրավիճակի առավել...

Մեղադրող կողմն էլ է ընդունում՝ հիմնավոր ապացույցներ չկան․ Անդրանիկ Թևանյան

24/07/2026

«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանը «Երևան–Կենտրոն» ՔԿՀ-ից նամակ է հրապարակել. Դատավոր Գ․Աբելյանը 2-րդ անգամ պատվեր կատարեց՝ իմ դեմ հարուցված...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական