Բուլղարիայում ընթացող շախմատի մրցաշարի 4-րդ տուրում ռուսաստանցի Դավիթ Պառավյանն առաջին կես միավորը կորցրեցՙ հաշտություն կնքելով Սանթոս Վիդիտի հետ: Հայ շախմատիստին շրջանցեցին Զբինեկ Հրաչեկը, Վլադիսլավ Նեւեդնիչնին ու Տամիր Նաբատին, որոնք վաստակել են 4-ական միավոր:
Ավետիք Գրիգորյանը 3 միավորով 15-րդ տեղում է: Նա հաշտություն կնքեց Պետար Դրենչեւի հետ: Նույնպիսի արդյունքով 27-րդ հորիզոնականում է Տիգրան Պետրոսյանը, որը հաղթեց Մաթիաս Ռոյդերին:
Տուրն անհաջող էր բրազիլահայ Գրիգոր-Սեւակ Մխիթարյանի եւ բուլղարահայ Վալենտին Փանբուկչյանի համար, որոնք զիջեցին համապատասխանաբար Ալեսանդրո Բոնաֆեդեին եւ Դանի Ռազնիկովին: