Տիգրան Աբրահամյանը գրում է. Ադրբեջանի նախագահն Ադրբեջանում նոր ձևավորված խորհրդարանի առաջին նիստում բավականին կոշտ և վտանգավոր հայտարարություններ է հնչեցրել:
Վերջինս անդրադառնալով Հայաստանի ռազմական գնումներին նշել է, որ այն երկրները, որոնք զինում են ՀՀ-ին, ուղիղ պատասխանատվություն են կրելու ապագայում սպասվող իրադարձությունների համար:
Թե ինչ է իրենից ներկայացնում «ապագայում սպասվող իրադարձություն» ձևակերպումը կարելի է կանխատեսել, բայց դա ակնհայտորեն ոչ մի առնչություն չունի ՀՀ կառավարչի` ՄԱԿ-ում հնչեցված «ապագա կա» կարգախոսի հետ:
Ադրբեջանը տևական ժամանակ է քարոզչական, դիվանագիտական ջանքեր է գործադրում ՀՀ-ի ռազմական գնումները Ադրբեջանի դեմ ռևանշի նախապատրաստություն ներկայացնելու համար, ըստ այդմ` նախապես ագրեսորի պիտակ դաջելով ՀՀ գործող իշխանության դեմքին:
Սակայն իրադրությունը, մեղմ ասած, լրիվ այլ է: Իրականում Ադրբեջանն է խոշոր մասշտաբներով զինվում, որի նպատակը Հայաստանի գլխին իջեցված նախապայմանների ամբողջական բավարարմանը հասնելն է: