ԱՐՄԻՆՖՈ
Հունիսի 17-23-ը Երեւանում կընթանա իտալական խոհանոցի շաբաթ, որին այս տարի կմասնակցեն մայրաքաղաքի 16 ռեստորաններ: Համադամասերների դատին կներկայացվեն Իտալիայի տարբեր շրջաններին բնորոշ կերակուրներ:
Ինչպես նշել է Հայաստանում Իտալիայի դեսպան Բրունո Սկապինին հունիսի 13-ին կայացած մամուլի ասուլիսում, իտալական խոհանոցը հայտնի է ողջ աշխարհում, ինչին նպաստում են երկրի աշխարհագրական դիրքը եւ կերակրատեսակների պատրաստման համար օգտագործվող մթերքների բազմազանությունը: «Իալիայի խոհանոցի տեսակետից դա իսկական կալեյդոսկոպ է: Ծանոթանալ իտալական խոհանոցին` նշանակում է ճանապարհորդություն կատարել Իտալիայի մշակույթի եւ պատմության գծով», – նկատել է Սկապինին, հիշեցնելով, որ «միջերկրածովյան սննդակարգը» ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչվել է մարդկության համաշխարհային նվաճում: