Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ սեպտեմբերի 19-ին, անցկացնում է իր հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 26 հարց, որից չի զեկուցվում 23-ը:
Օրակարգում են, մասնավորապես, հետևյալ հարցերը.
– 21. «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքի և հարակից օրենքների նախագծերին հավանություն տալու և անհետաձգելի համարելու մասին,
– 18. «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և հարակից օրենքների նախագծերին հավանություն տալու և անհետաձգելի համարելու մասին,
– 6. «Զարիշատ (Արամ) Մարտինի Մկրտչյանի անվան Արմավիրի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում գույք ներդնելու և կանոնադրական կապիտալն ավելացնելու մասին եւ այլ հարցեր: