Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Բաքվի ու Անկարայի հայ ստրուկների հերթական ծառայությունը՝ ժամացույցի տեսքով

Հանրային ռադիոյի «Ռադիոլուր» ծրագրում այսուհետ կկողմնորոշվենք նաև բաքվի և անկարայի ժամանակով: Արցախի հայաթափման տարելիցի առիթով, ինչ խոսք, հրաշալի նվեր էր. գրել է «Ռադիոլուրի» թղթակից Ալիսա Գևորգյանն ու տեղադրել «նվերի» լուսանկարը։

Ալիսայի միակ զավակը՝ Դավիթը, հերոսաբար զոհվել է 44-օրյա պատերազմում։ Տանկիստ Դավթի սխրանքների մասին ողջ մնացած ընկերները հետո են պատմել։ Ու հիմա Ալիսան ստիպված է լինելու ամեն օր իր աշխատավայրում տեսնել այս ամոթալի պատկերը։

Թերևս իշխանություններն այս քայլով փորձում են հանրությանը վարժեցնել Բաքվի ու Անկարայի հետ «բարեկամության» իրողությանը, ավելի ճիշտ՝ կամակատար ու ստրուկ լինելու իրողությանը։