Հինգշաբթի, Նոյեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Կոռուպցիան Նիկոլի թվին. Դիլիջանի Աղավնավանք գյուղում 33 հազար դրամով Երևանի բնակչին հողամաս է օտարվել

18/09/2024
- Հրապարակախոսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Դիլիջանի համայնքապետարանի ինտերնետային կայքը հայտնում է, որ Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանի 2024թ. հուլիսի 25-ի թիվ 847-Ա որոշմամբ 2024թ. օգոստոսի 26-ին աճուրդի է ներկայացվել Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող Բնակավայրերի հողերից 55․7քմ հողամաս /Լոտ-68 (ՔՀ-24)/, Դիլիջան համայնքի, Աղավնավանք գյուղի, 1-ին փողոց, թիվ 8/1 հասցեում բնակելի կառուցապատման նպատակով, 33420 դրամ մեկնարկային գնով:

Կայացած աճուրդում 33420 դրամ առավելագույն գնով հաղթել է Երևան քաղաքի, Խաչատրյան փողոց, 27/1 շենք, թիվ 9 բնակարանի բնակիչ Արմեն Հովեսյանը, որի մասին Դիլիջան համայնքի հողամասերն աճուրդային կարգով օտարող հանձնաժողովի կողմից կազմվել է թիվ 10 արձանագրությունը:

Օգոստոսի 28-ին Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանը որոշել է հաստատել Դիլիջան համայնքի հողամասերն աճուրդային կարգով օտարող հանձնաժողովի թիվ 10 արձանագրությունը և Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող Բնակավայրերի հողերից Դիլիջան համայնքի, Աղավնավանք գյուղի, 1-ին փողոց, թիվ 8/1 հասցեի 55․7քմ մակերեսով հողամասը բնակելի կառուցապատման նպատակով օտարել Երևան քաղաքի, Խաչատրյան փողոց, 27/1 շենք, թիվ 9 բնակարանի բնակիչ Արմեն Հովեսյանին:

Աղավնավանքը Դիլիջան քաղաքից հեռու է 26 կմ, այդտեղ հողամասերի շուկայական գները բարձր են։ list. am կայքում վաճառքի են դրված Աղավնավանքում 650 քմ մակերեսով 2 հողամասեր, որոնցից մեկի գինը նշված է 32 հազար դոլար, մյուսինը 37 հազար դոլար։ Դիլիջան քաղաքի, համայնքի հասարակական կառուցապատման հողամասերը ձևական աճուրդներով օտարվում են Երևանի, Վանաձորի, Իջևանի, Հայաստանի այլ բնակավայրերի բնակիչներին։ Այդ ձևական աճուրդների հետևանքով համայնքի բյուջե չեն մտնում հսկայական գումարներ։ Դիլիջանից հայտնում են, որ հողերի օտարման գործը ղեկավարում են Դիլիջան համայնքի ղեկավար, ՔՊ կուսակցության Դիլիջանի տարածքային կազմակերպության ղեկավար Դավիթ Սարգսյանը և նրա տեղակալ Արման Բազինյանը։

Ինչպես Նիկոլ Փաշինյանն էր ասում՝ կոռուպցիան պոզով-պոչով կենդանի չէ, կոռուպցիան հենց սա է։

Ոսկան Սարգսյան, տավուշցի լրագրող

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Բաքվում խանդավառված են. Հայաստանը պատրաստ է բնական գազ գնել Ադրբեջանից

Հաջորդ գրառումը

Արցախում մոտավոր հաշվարկներով թողել ենք 100 միլիարդ դոլարի գույք

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե Մեծ Բրիտանիան մեկ օրով դառնար Հայաստան. Վլադիմիր Մարտիրոսյան

19/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ընտրություն՝ Հայաստանում ապրելու հնարավորության մասին

19/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի սովորական կեղծ երկընտրանքը՝ «կյանք»՝ ՔՊ-ով կամ «ապոկալիպսիս»՝ առանց ՔՊ-ի. Սուրեն Սուրենյանց

18/11/2025
Հրապարակախոսություն

Հակաեկեղեցական գործողություններն արդարացնելու համար Ամենայն Հայոց Կաթողիկոսի անունը շահարկվում է Վաղարշապատի ընտրություններում

18/11/2025
Հաջորդ գրառումը

Արցախում մոտավոր հաշվարկներով թողել ենք 100 միլիարդ դոլարի գույք

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական