Ծանրամարտիկ Նազիկ Ավդալյանը սոցցանցի իր էջում հրապարակել է որդու և իր երկխոսությունը:
«Ասում է.
-Մամ, կներես, ես չգիտեի դու ինչի միջով ես անցել։
-Բա ինչի՞ համար ես ներողություն խնդրում:
-Որ քեզ շատ եմ ջղայնացնում։ Դու որ մի քանի ժամ մոտս չես լինում, հա զանգում գժվացնում եմ, թե երբ ես տուն գալու, որովհետև կարոտում եմ։ Դու ո՞նց ես կարողացել տարի ու կես, քո փոքր երեխուց հեռու լինել, ո՞նց ես քո մեջ ուժ գտել պարապելու, ո՞նց ես հաղթահարել էդ ցավերը։ Որովհետև ես գիտեմ, որ մամաներն ավելի շատ են կարոտում իրանց երեխեքին, քան հակառակը…
Մա’մ, ով ինչ ուզում է ասի, ես հպարտանում եմ քեզանով:
Ու ես չգիտեմ՝ ոնց բացատրեմ, որ հենց էդ կարոտն է ինձ ուժ տվել, եղել են ամենամեծ մոտիվացիան, որ ես հազիվ ոտքերս քարշ տալով հասնեի մարզադպրոց ու պարապեի, առանց որևէ ցավեր ու վախեր հաշվի առնելու։ Որ զուր չլիներ էն ժամանակը, որ ես իրանից հեռու եմ եղել»,- գրել է Նազիկ Ավդալյանը։
Նազիկ Ավդալյանը որդու հետ դիտել է «Մեդալի հակառակ կողմը»խաղարկային ֆիլմը։