Մենք ընտրել ենք Աստծո առջև խոնարհվելը։ Հայ Առաքելական եկեղեցին որևէ մեկի առջև ո՛չ կխոնարհվի, ո՛չ էլ ծնկի կգա՝ բացի մեր Տիրոջից ու Աստծուց, այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը՝ անդրադառնալով իշխանությունների հայտարարություններին, որ եկեղեցականներին պետք է ծնկի բերեն։
«Թող մտահոգվեն նրանք, որոնք Աստծու առջ և չեն խոնարհվվում և ծնկի չեն գալիս»,- ասաց նա։
Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը միաժամանակ շեշտեց՝ բոլոր հեղափոխություններից հետո նոր իշխանությունները եկեղեցու նկատմամբ որոշակի վերաբերմունք են ունեցել։
«Որովհետև վախ են ունեցել եկեղեցու հետ կիսելու իրենց իշխանություն կոչվածը։ Բայց չեմ հասկանում, որ եկեղեցու իշխանությունն այս աշխարհից չէ, իսկ իրենց պատկերացրած իշխանությունը մենք երբևէ չենք ձգտել։
Երբ խոսում են, որ եկեղեցին քաղաքականույթամբ է զբաղվում, սա ամենասխալ թեզն է։ Եկեղեցին այդ հարցերով զբաղվում է իր քաղաքացիական պարտականության, իրավունքի և կեցվածքի շնորհիվ, որով երբեք չի ենթադրվում, որ եկեղեցին հավակնություն ունի քաղաքական իշխանություն ունենալու։ Սա, ցավոք, չեն ուզում հասկանալ և իրենք իրենց մեջ պարանոիդալ վախեր են ունենում»,- ամփոփեց հոգևորականը։




