Հինգշաբթի, Նոյեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ռուսաստանի փոխվարչապետը վստահաբար Երևան է եկել Սյունիքով անցնող ճանապարհի հարցով. Սուրենյանց

16/09/2024
- Հրապարակախոսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը տելեգրամի իր ալիքում գրել է․

Օվերչուկի հայտարարության մասին

«Ապաշրջափակումը հնարավոր է այն պայմանավորվածությունների շրջանակներում, որոնք ձեռք էին բերվել երեք երկրների ղեկավարների կողմից և որոնք արտացոլվել են 2020 թվականի նոյեմբերի 9-10-ի համատեղ հայտարարության մեջ: Ինչպես գիտեք, Ռուսաստանը միշտ պատրաստ է միանալ այդ գործընթացին և օգնել՝ ելնելով Հայաստանի սուվերենության, տարածքային ամբողջականության և իրավազորության սկզբունքից», – այսօր հայտարարել է Հայաստանում գտնվող Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը:

Ես դեռ երեկ կասկածի տակ էի դրել Հայաստանի կառավարության տարածած պաշտոնական հաղորդագրությունը, որն ազդարարում էր, թե Օվերչուկի հետ Փաշինյանը քննարկել է երկկողմ օրակարգ:

Ռուսաստանի փոխվարչապետը վստահաբար Երևան է եկել առաջին հերթին կոմունիկացիաների ապաշրջափակման, ավելի ստույգ՝ Սյունիքով անցնող ճանապարհի հարցով, ընդ որում՝ եթե նկատեցիք, Օվերչուկը այդ համատեքստում հատկապես շեշտում է Հայաստանի սուվերենության, տարածքային ամբողջականության և իրավազորության սկզբունքները:

Այլ խոսքով, գոնե առաջին տպավորությամբ՝ կեղծ են Հայաստանի իշխանության և նրա սատելիտների պնդումները, թե Ռուսաստանը մեզանից արտատարածքային միջանցք է ուզում:

Գոնե Օվերչուկը հակառակն է պնդում՝ թեև արտատարածքային միջանցքի հիշատակում չկա նաև Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության տեքստում:

Հայաստանի հասարակությունն իրավունք ունի իշխանություններից պահանջել, որպեսզի, ի վերջո, հրապարակայնացնեն, թե ի՞նչ են ուզել Մոսկվան և Բաքուն Երևանից, որը չկատարելու համար՝ Փաշինյանը որոշել է զոհաբերել Գորիս- Կապան ճանապարհը և Արցախը:

Գոնե այս պահին իրավունք ունենք պնդելու, որ ուզել են այն, ինչ գրված է եռակողմ հայտարարության մեջ կամ, այն, ինչի մասին ասում է Օվերչուկը: Իրավունք ունենք, որովհետև Փաշինյանը և նրա թիմը լռում են ռուսական առաջարկի բովանդակության մասին:

Եթե Օվերչուկը ճիշտ է, ապա ստացվում է՝ Փաշինյանն Արցախը զոհաբերել է ամենևին էլ ոչ հանուն Հայաստանի ինքնիշխանության (ինչպես պնդում է պաշտոնական պրոպագանդան): Այս տրամաբանության շրջանակներում, Արցախը «մատաղ» է արվել Փաշինյանի մի ցնորամիտ ցանկությանը, որը կոչվում է երկրի ստրատեգիական կողմնորոշման փոփոխություն:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Թույլ չենք տա, որ Վրաստանն օգտագործվի ի շահ այլ պետությունների. Վրաստանը չի միացել ՌԴ-ի դեմ պատժամիջոցներին

Հաջորդ գրառումը

Քաղաքական տափակություն է հակադրել հայրենիքն ու պետությունը՝ բաժանելով այն պատմականի ու իրականի. Էդուարդ Շարմազանով

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե Մեծ Բրիտանիան մեկ օրով դառնար Հայաստան. Վլադիմիր Մարտիրոսյան

19/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ընտրություն՝ Հայաստանում ապրելու հնարավորության մասին

19/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի սովորական կեղծ երկընտրանքը՝ «կյանք»՝ ՔՊ-ով կամ «ապոկալիպսիս»՝ առանց ՔՊ-ի. Սուրեն Սուրենյանց

18/11/2025
Հրապարակախոսություն

Հակաեկեղեցական գործողություններն արդարացնելու համար Ամենայն Հայոց Կաթողիկոսի անունը շահարկվում է Վաղարշապատի ընտրություններում

18/11/2025
Հաջորդ գրառումը

Քաղաքական տափակություն է հակադրել հայրենիքն ու պետությունը՝ բաժանելով այն պատմականի ու իրականի. Էդուարդ Շարմազանով

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական