Ուրբաթ, Հուլիսի 24, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՎԱՀԵ ԷՆՖԻԱՋՅԱՆԸ` ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՍՏԵՐԻՆ ՊԱՏԱՍԽԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

12/06/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հունիս, 2013

ԲՀԿ-ական պատգամավոր Վահե Էնֆիաջյանը երեկ Ազգային ժողովի հայտարարությունների ժամին անդրադարձավ օրերս «օկուպացված տարածքների» դիմաց հայկական կողմից փոխհատուցում պահանջելու վերաբերյալ հայցին (իբր) Միջազգային դատարան, որի վերաբերյալ տեղեկատվությունը դուրս է եկել նախ Ադրբեջանի փոխվարչապետ ոմն Հասանովից: Էնֆիաջյանը նշեց, թե հայկական կողմը սովոր է ադրբեջանական ապատեղեկատվական մեխանիզմների եւ ընդհուպ նախագահ Ալիեւ` կառավարման օղակների տարածած կատարյալ ստերին: Բայց նաեւ` այս միջադեպը ցույց է տալիս, որ ադրբեջանական հակահայկական քարոզչական մեխանիզմը նոր ձեւաչափով է սկսում աշխատել, ու այդ գործընթացը ղեկավարվում է հենց Ալիեւի կողմից:

Ըստ այդ քարոզչության` Հայաստանից ակնկալվող բռնագանձվելիք գումարը նախնական հաշվարկներով 300 միլիարդ դոլար է կազմելու. «Նողկալի գործընթացը դառնում է ավելի գարշելի, երբ Ադրբեջանի փոխվարչապետն արտահայտում է, որ ադրբեջանցին այնքան մեծահոգի էր, որ այս քայլին չէր գնում` սպասելով հայկական կողմիՙ Ղարաբաղյան հարցի շուրջը կոնկրետ գործողություններին»: Էնֆիաջյանն այս համատեքստում է դիտում ադրբեջանական քաղաքականությանը բնորոշ քայլը, երբ նավթային ընկերության նախագահը հայտարարեց, թե պատրաստ է գազ մատակարարել Հայաստանին, եթե վերջինս նման խնդրանքով դիմի Ադրբեջանին:

Կարեւորելով միջազգային մարտահրավերներին արժանի հակահարված տալու եւ դիվանագիտական գրագետ քաղաքականություն վարելու անհրաժեշտությունը` Էնֆիաջյանը հարցրեց. «Արդյոք մեր երկրի արտաքին գերատեսչությունն ադեկվատ քայլե՞ր է ձեռնարկում կասեցնելու եւ միջազգային հարթակում պատասխան տալու ադրբեջանական գործընթացին, թե՞ ինչպես Ռամիլ Սաֆարովի դեպքում եղավ, երբ հայկական կողմն իմացավ արտահանձնման մասին միայն այն ժամանակ, երբ Սաֆարովն արդեն Բաքվում էր: Ինչո՞ւ են խցանված դիվանագիտական խողովակներն ու ովքե՞ր են մեղավոր դրա համար», եզրակացնելով, թե անհրաժեշտ է, որ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ժամանակին եւ ճիշտ քայլերով պատասխանի բոլոր այն միջազգային ազդակներին, որոնցից յուրաքանչյուրը կարող է լուրջ վտանգ ներկայացնել մեր երկրի համար»:

Նախորդ գրառումը

ՎՐԱՑԱԿԱՆ ԳԻՆԻՆ «ՄԵԿՆԵՑ» ՌՈՒՍԱՍՏԱՆ. ԿԱՐԳԱՎՈՐՎՈ՞ՒՄ ԵՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ…

Հաջորդ գրառումը

ԴԱՓՆԻՆԵՐԻ ՎՐԱ ՆՆՋԱԾՆԵՐԸ

Համանման Հոդվածներ

24 Հուլիսի, 2026

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026
24 Հուլիսի, 2026

Քնեսեթի ճանաչումն առկախվեց, բայց …

22/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
Հաջորդ գրառումը

ԴԱՓՆԻՆԵՐԻ ՎՐԱ ՆՆՋԱԾՆԵՐԸ

Լրահոս

Դատարանը վերացրեց Դավիթ Ղազինյանի կալանքը

24/07/2026

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավոր Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը վերացվեց: Դատարանը չկիրառեց որևէ այլընտրանքային խափանման միջոց։ Դատարանը՝ նկատի ունենալով...

Ձերբակալվել է Երևանի «Արարատ» գինու, կոնյակի և օղու գործարանի տնօրենը

24/07/2026

Ձերբակալվել է Գագիկ Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի և օղու գործարանի տնօրեն Արման Դավթյանը։ Այս մասին հայտնում է Armenia...

Variety of dairy products on the table outdoors

Հիվանդ կենդանիների կաթի օգտագործման հիմնավորում չի հայտնաբերվել․ ՍԱՏՄ-ը՝ Ռուսաստանի կիրառած նոր սահմանափակումների մասին

24/07/2026

Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ստուգումների տարեկան ծրագրի շրջանակում, ինչպես նաև սպառողներից ստացված բողոքների հիման վրա մշտապես վերահսկողական միջոցառումներ...

Հակոբ Ղազանչյանը հիմնադրում է նոր թատրոն. այն իր դռները կբացի սեպտեմբերի 15-ին

24/07/2026

Հայաստանի թատերական աշխարհը կհամալարվի ևս մեկ թատրոնով․ շուտով իր դռները կբացի Հայ և ռուս արդի դրամայի թատրոնը, որի  հիմնադիրը Հայաստանի...

Մերժվելուց մեկ տարի անց. Հակոբ Բադալյան

24/07/2026

Արձանգրվում է դեպի Մերձավոր Արեւելք ամերիկյան ռազմատրանսպորտային եւ բեռնափոխադրող ավիացիայի թռիչքների ինտենսիվություն, ինչը թերեւս վկայում է, որ ռեգիոնում իրավիճակի առավել...

Մեղադրող կողմն էլ է ընդունում՝ հիմնավոր ապացույցներ չկան․ Անդրանիկ Թևանյան

24/07/2026

«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանը «Երևան–Կենտրոն» ՔԿՀ-ից նամակ է հրապարակել. Դատավոր Գ․Աբելյանը 2-րդ անգամ պատվեր կատարեց՝ իմ դեմ հարուցված...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական