ՔՊ-ականները վերջերս շատ են սկսել հոխորտալ ու ինչ-որ պրիտենզիաներ ներկայացնել անվտանգության հետ կապված: Այս մասին ԱԺ-ում հայտարարությունների ժամին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:
«Ես ստիպված եմ հրապարակել մի տվյալ, որը երբեք չի հրապարակվել: 2013, 2014, 2015թթ-ի ընթացքում ՀՀ տարածքը, սահմաններն ընդլայնվել են շուրջ 500 քկմ-ով:
Դա իրականացվել է՝ ի պատասխան հակառակորդի դիվերսիոն, հետախուզական ու այլ տիպի ագրեսիաների, բայց մենք չենք խոսել դրա մասին, մենք դա լուռ ենք արել, որովհետև դա կարող էր խայծ դառնալ հակառակորդի համար:
Մենք չփորձեցինք ձեզ պես 2020թ-ի նման տավուշյան դեպքերը ներկայացնել որպես հայրենական պատերազմ, մենք լուռ աշխատում էինք, իսկ դուք լուռ հող եք հանձնում:
Իմիջիայլոց, ՀՀ ինքնիշխան տարածքը պաշտպանողնե՛ր. ի՞նչ կա 200 քկմ տարածքից, որն այս պահին վերահսկվում է ադրբեջանցիների կողմից: Եթե պատրաստվում եք ՀՀ տարածքը պաշտպանել այնպես, ինչպես՝ Արցախը, ապա մեզանից հեռու պահեք այդ պաշտպանությունը»,- ասաց պատգամավորը: