Այս տարվա ընթացքում ՄԻՊ-ի ինստիտուտի նկատմամբ հանրային վստահության աննախադեպ աճ է գրանցվել՝ շուրջ 11 տոկոս։ Լրագրողների հետ ճեպազրույցում այս օր այս մասին հայտնեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։
Ըստ նրա՝ ՄԻՊ գրասենյակը դիմելիության շատ լուրջ աճ է գրանցվել։
«Ընդամենը մի քանի օր առաջ հաշվարկում էինք Զինված ուժերին վերաբերելի խախտումները և մեզ դիմելիության աճը։ Կարող եմ արձանագրել, որ ոչ միայն շուրջ 2-ից ավելի անգամ դիմելիության աճ է եղել, այլև մոտավորապես նույն քանակությամբ եղել է աճ դրական գործերի։ Դիմում են և ստանում են լուծում, և նաև դա է դիմելու պատճառը»,- նշեց Անահիտ Մանասյանը։