Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

ՄԻՊ-ի ինստիտուտի նկատմամբ հանրային վստահության աննախադեպ աճ է գրանցվել. Անահիտ Մանասյան

Այս տարվա ընթացքում ՄԻՊ-ի ինստիտուտի նկատմամբ հանրային վստահության աննախադեպ աճ է գրանցվել՝ շուրջ 11 տոկոս։ Լրագրողների հետ ճեպազրույցում այս օր այս մասին հայտնեց  ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։

Ըստ նրա՝ ՄԻՊ գրասենյակը դիմելիության շատ լուրջ աճ է գրանցվել։

«Ընդամենը մի քանի օր առաջ հաշվարկում էինք Զինված ուժերին վերաբերելի խախտումները և մեզ դիմելիության աճը։ Կարող եմ արձանագրել, որ ոչ միայն շուրջ 2-ից ավելի անգամ դիմելիության աճ է եղել, այլև մոտավորապես նույն քանակությամբ եղել է աճ դրական գործերի։ Դիմում են և ստանում են լուծում, և  նաև դա է դիմելու պատճառը»,- նշեց Անահիտ Մանասյանը։