Հանրապետության նախագահը Վահագն Խաչատուրյանը, որը խախտելով ՀՀ Սահմանադրությունն՝ ապօրինաբար զբաղեցնում է ՀՊՏՀ կառավարման խորհրդի նախագահի պաշտոնը, թեկնածուական ատենախոսություն պաշտպանել է 2020 թվականի մայիսին՝ ադրբեջանա-թուրքական հեղափոխությունից հետո՝ 63 տարեկան հասակում։
Իրենցի առաջ՝ ադրբեջանա-թուրքական հեղափոխությունից հետո, 2018 թվականի մայիսին թեկնածուական ատենախոսությունն է պաշտպանել նրա որդին՝ Արամ Վահագնի Խաչատուրյանը, ում անունը հայտնի չէ մասնագիտական շրջանակներում, գիտությամբ չի զբաղվել ու չի զբաղվում, սակայն ազատվել է ժամկետային զինվորական ծառայությունից։
Վահագն Խաչատուրյանի թեկնածուական ատենախոսությունը ղեկավարել է ՀՀ պետական գույքի կառավարման վարչության պետի նախկին տեղակալ Աշոտ Մարկոսյանը, որի մ որդուն՝ Արմեն Մարկոսյանը, նույն Վահագն Խաչատուրյանը 2022 թվականի մարտի 15-ին նշանակել է Հանրապետության նախագահի օգնական, և նա պաշտոնավարում է մինչ օրս։
Աշոտ Մարկոսյանը ադրբեջանա-թուրքական հեղափոխությունից հետո՝ 2018 թվականի դեկտեմբերի 2-ին, ձերբակալել է, այնուհետև կալանավորվել։ Նա կասկածվել է Ամասիայի ջրային համակարգն ու հարակից կառույցները, որոնք կառավարությունը գնահատել է մոտ 200 մլն դրամ, 22 մլն-ով «Անի» ԲԲԸ-ին օտարելու մեջ։ Ներկայում նա աշխատում է Վահագն Խաչատուրյանի ղեկավարած ՀՊՏՀ-ի «Ամբերդ» հետազոտական կենտրոնում։
Էդգար Ղազարյան, քաղաքական գործիչ