Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Երեկվա ասուլիսում հնչել են ծայրահեղ վտանգավոր գաղափարներ. Վահե Հովհաննիսյան

01/09/2024
- Հրապարակախոսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Երեկվա ասուլիսում հնչել են ծայրահեղ վտանգավոր գաղափարներ: Այս մասին ասվում է Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանի հոդվածում:

«Ինչպես հակադարձել հայ-ադրբեջանական համատեղ ասուլիսին
Երեկվա ասուլիսում հնչել են ծայրահեղ վտանգավոր գաղափարներ։ Դրանց զարգացումը հնարավոր է կանխել, եթե լինի գրագետ հակադարձում։ Ամենավտանգավորը կլինի գրագետ հակադարձման բացակայությունը։

Ֆիքսենք, որ սա համատեղ ասուլիս էր՝ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների։ Անմիջապես ասուլիսից հետո Նիկոլի բոլոր ձևակերպումները սկսեցին կրկնել ու ամրապնդել ովքե՞ր. Ադրբեջանի պաշտոնյաները։ 

Մնացած անհրաժեշտ հակադարձումների մասին՝ կետ առ կետ.

1. Արցախի իշխանություններն իրենց ուղղված ծանրագույն մեղադրանքներին վերջապես պարտավոր են հստակ ու բաց պատասխանել՝ ինչի՞ց սկսվեց շրջափակումը, ի՞նչ անդառնալի հետևանք ունեցավ Փաշինյանի Պրահայի հայտարարությունը, ի՞նչ մենակություն էր զգում Արցախը շրջափակման 9 ամիսներին, ինչպե՞ս էր զգացվում ՀՀ իշխանությունների բացակայությունն այդ վճռորոշ փուլում, ինչպե՞ս էր Արցախը մենակթողնվել՝ իր վրա վերջին հարձակման ժամանակ, ի՞նչ հիմնավորված կասկածներ կան առ այն, որ Հայաստանը տեղյակ էր Արցախի վրա հարձակման մասին և նախապես տվել էր դիտորդ մնալու հավաստիացում։ Պետք է վերջապես խոսել Արայիկ Հարությունյանի հրաժարականի ու նրա կատարած ֆունկցիաների մասին։ Արցախի պահով մեզ համար մութ կետեր չպետք է մնան, այլապես Նիկոլը բոլոր այդ կետերն օգտագործելու է ի վնաս արցախցիների և ի շահ իր իշխանության պահպանման։ 

2. Ռուբեն Վարդանյանի ընտանիքը և Ռ. Վարդանյանի համակարգերը (եթե դրանք դեռ կան) պարտավոր են կոշտ արձագանքել ասուլիսի ընթացքում նրա հասցեին արված հարցադրումներին։ Այդ արձագանքը պետք է ստանա միջազգային հնչեղության։ Անթույլատրելի է, երբ թշնամու բանտում գտնվող, գերեվարված մարդու մասին ստոր ակնարկներով հարցադրումներ է հնչեցնում երկրի ղեկավարը։ Դրանք Ալիևի բառերն էին։ Պատանդի վիճակում գտնվող քո քաղաքացու, քո հայրենակցի մասին նման բան անելը բարոյական նեխման դրսևորում է։ Շատ կարևոր է, որ Վարդանյանի ընտանիքի, միջազգային ու հայկական շրջանակների կողմից հստակ դիրքորոշում ձևակերպվի սրա հանդեպ։

3. Հայաստանի ընդդիմությունը (առաջին հերթին՝ խորհրդարանական) պետք է պարզ ֆիքսի տեղի ունեցածը. ամեն ինչ հուշում է, որ ձեռք է բերվել ստրատեգիական պայմանավորվածություն Նիկոլի ու Ալիևի միջև՝ «վերարտադրում զիջումների դիմաց»։ Ադրբեջանի ու նրա հետ ուղիղ բանակցությունների շուրջ ասուլիսում հնչած բոլոր հիմնական ձևակերպումները դրա մասին են խոսում։ Ալիևն օգնելու է, որ Նիկոլը վերարտադրվի, իսկ դրանից հետո ստանալու է այն ամենը, ինչ ուզում է։ Նիկոլը հենց դրա´ համար է մերժում բանակցություններում միջնորդի գոյությունը։ Այո, միջնորդի դեպքում Հայաստանն ավելի շահեկան դիրքերում կլիներ իր շահերը պաշտպանելիս, և Ալիևի անվերջ պահանջները կզսպվեին, բայց այդպես հնարավոր չէր լինի Ալիևի հետ ձեռք բերել սեփական իշխանության վերարտադրությանն աջակցության պայմանավորվածություն։ Այն ընթացքը, որ կա հիմա Հայաստանում, տանում է Նիկոլի վերարտադրման ընտրությանը՝ հերթական, թե արտահերթ, տեխնիկական հարց է։ Ժամանակն է սրա մասին բաց խոսել, որպեսզի հնարավոր լինի խափանել այս սցենարային ընթացքը՝ օրենքով թույլատրելի բոլոր միջոցներով։ Եթե իհարկե կա կամք և ցանկություն՝ դա անելու։ Հառակը լրիվ ուրիշ բանի մասին է հուշելու։

4. Հանրային կյանքի կարևոր դերակատարը՝ Սրբազան շարժումը, զարգացումներին համարժեք լինելու համար պետք է հաշված օրերի և ժամերի ընթացքում վերլուծի ասուլիսում հնչեցված կարևորագույն վտանգավոր թեզերը՝ հասարակության առաջ դրանց քաղաքական և բարոյական ճիշտ պատասխանները ձևակերպելու և դրանց իրականացման տապալումը սկսելու համար։ 

5. Եվ վերջապես, շատ կարևոր է օգնել հասարակությանը՝ վիրավորվածությունը, արժանապատվության ստորացումը վերածել համապատասխան վերաբերմունքի, մերժման։ Նիկոլը Արցախն ընկալում է որպես Քառակուսի մետր կամ ֆինանսական դոտացիայի հոդված։ Էս մարդը այդպես էլ չի հասկանում Արցախը ինչ է։ Ինչ ասել է հայրենիք, Ամարաս, Գանձասար, հարազատի՝ ամուսնու, կնոջ, ծնողի, երեխայի գերեզման, տաք տուն, երեխայի օրորոց, տանը թողնված թանկ հուշ, հայերեն գրված գրատախտակ, երեխայի դպրոց ու մանկապարտեզ, բակ, ծառ, թուփ, կյանք, հանդ, մանկություն, երազանք… Նա չի հասկանում և չի հասկանալու, դրա համար էլ էդպես ի միջի այլոց է խոսում արցախահության վերադարձի գաղափարի մասին։ Բայց հարյուր հազարավոր մարդիկ հասկանում են։ Այս հասկացողները չե՞ն վիրավորվում նրա պահվածքից։ Ինչպե՞ս է դրսևորվում այդ վիրավորվելը։ Սա պետք է լուծենք։ Բարոյական հասարակություններն ունենում են վիրավորվելու հատկություն, ու նման արտահայտություններ լսելուց հետո դրանց հեղինակին «Մեծարգո» ասողների շարքերը կտրուկ խարխլվում են»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ամրակայման, նորոգման և մասնակի վերականգնման աշխատանքներ՝ Ամբերդ ամրոցում. ԿԳՄՍՆ

Հաջորդ գրառումը

Աննա Վարդապետյանը մասնակցել է Ոսկեվազի միջնակարգ դպրոցի 1-ին դասարանցիներին նվիրված միջոցառմանը

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի ամենամեծ քաղաքական նյարդը այն է, որ ընդդիմություն կա արդեն թվերով և հավաքական ժողովրդով. Վլադիմիր Մարտիրոսյան

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ապաքաղաքական ընտրություն չի լինում. կարևոր անելիքի մասին. Վահե Հովհաննիսյան

17/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Դնել ժամանակակից հայկական պետության հիմքերը. Վահե Հովհաննիսյան

17/04/2026
Հրապարակախոսություն

«Ո՜չ Արևմտյան Ադրբեջանին!» շարժման դիմումը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գրասենյակին. Սուրեն Սուրենյանց

14/04/2026
Հաջորդ գրառումը

Աննա Վարդապետյանը մասնակցել է Ոսկեվազի միջնակարգ դպրոցի 1-ին դասարանցիներին նվիրված միջոցառմանը

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026

Մինչ Հայաստանում պետական մակարդակով վարվում է Արցախի մասին հիշատակումն չեզոքացնող քաղաքականություն, իսկ Արցախի վերաբերյալ ամերիկյան մամուլի վավերագրական գիրքը ԱՄՆ փոխնախագահին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական