Pars Today-ի հաղորդմամբ՝ ՀԱՄԱՍ-ի քաղաքական գրասենյակի անդամ Խալիլ Ալ-Հիայի հետ հեռախոսազրույցում, ԻԻՀ ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իրանը կշարունակի աջակցել Պաղեստինի Դիմադրությանը և ճնշված ժողովրդին։
Բարձր գնահատելով սիոնիստների հանցագործությունների դեմ Գազայի ժողովրդի և Դիմադրության մարտիկների 11-ամսյա պայքարն Աբբաս Արաղչին վստահություն է հայտնել, որ վերջնական հաղթանակը Պաղեստինի ժողովրդինն է և հավելել, որ Իրանը մինչև վերջ կանգնած կմնա նրանց կողքին։
Նա նշել է․ «Իրանը կաջակցի հրադադարի հաստատման և Գազայում պատերազմի ավարտի վերաբերյալ ցանկացած համաձայնագրի, որը կընդունվի Պաղեստինի ժողովրդի, Դիմադրության խմբերի և ՀԱՄԱՍ-ի կողմից»:
Հեռախոսազրույցում Խալիլ Ալ-Հիյան շնորհավորել է Արաղչիին՝ ԻԻՀ ԱԳ նախարար նշանակվելու կապակցությամբ, ներկայացրել Գազայում հրադադարի շուրջ բանակցությունների վերջին վիճակը, անդրադարձել Սիոնիստական ռեժիմի վերջին հանցագործություններին և Ալ-Աղսա մզկիթի կարգավիճակը փոխելուն ուղղված ռեժիմի ջանքերին։
Նա իր երախտագիտությունն է հայտնել Պաղեստինի ժողովրդի դիմադրությանն աջակցելու Իրանի նախկին ԱԳ նախարար նահատակ Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի ջանքերի համար։
Խալիլ Ալ-Հիյան հավելել է․ «Պաղեստինցիները բարձր են գնահատում ԻԻՀ մշտական աջակցությունը Պաղեստինի գործին և սիոնիստների հանցագործությունների դեմ դիմադրությանը»։
Բանալի բառեր՝ Սեյեդ Աբբաս Արաղչի, Իրան և Պաղեստին, Գազայի պատերազմ, Իսրայելի հանցագործություններ, ՀԱՄԱՍ