Ֆրանսիական ոստիկանության կողմից բերման ենթարկված Telegram հարթակի ստեղծող Պավել Դուրովի նախկին կինը՝ Իրինա Բոլգարը, Դուրովի դեմ հայց է ներկայացրել շվեյցարական դատարան ։ Այս մասին հայտնում է Forbes ամսագիրը։
Իրինա Բոլգարը Դուրովին մեղադրել է 2017 թվականին ծնված իրենց երեխային ծեծելու մեջ։ Բացի այդ, նա Դուրովից պահանջել է երեխայի ամենամսյա աջակցությունը
150 հազար եվրոյի չափով։ Իրինա Բոլգարն ասել է, որ Telegram-ի սեփականատերը երկու տարի չի հանդիպել իր երեխաներին։