Շաբաթ, Սեպտեմբերի 27, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Սիրուց մինչեւ հայրենանվիրում մի քայլ է. «Տաղարանի» համերգին հնչեց  Խրիմյան Հայրիկին նվիրված ժողովրդական ձոներգը

ԱԶԳ
23/08/2024
- 23 Օգոստոսի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
58
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մկրտիչ Խրիմյան կաթողիկոսին  նվիրված ժողովրդական ձոներգից մինչեւ ութնամյա սրնգահար Մենուայի նվագ, գեղջկական սիրերգերից մինչեւ հայրենիքին ընծայումներ, Մխիթար Այրիվանեցու, Գարեգին Սրվանձտյանի եւ Գաբրիել Երանյանի ստեղծագործություններից մինչեւ նորօրյա արարումներ,- նման հարուստ ծրագրով հանդես եկավ Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթն ամառային համերգաշրջանի ավարտին: Մենակատարումներով հանդես եկան մեցցո-սոպրանո Լուսինե Մարկոսյանը, սոպրանո Գայանե Ղամբարյանը,  բարիտոն Հովսեփ Նշանյանը, տենոր Պերճ Քարազյանը, բլուլահար Հասմիկ Հարությունյանը, դուդուկահար Արտակ Ասատրյանը: «Հա՜, յար» ժողովրդական սիրերգի տողով խորագրված համերգին, ենթադրվում էր, շեշտադրվելու է սիրո թեման, բայց դրան համահունչ կատարվեցին Գ. Երանյանի «Կիլիկիան» եւ Հովհ. Թումանյանի խոսքերով գրված «Հեռու՜, հեռու՜» երգը (հեղինակ՝ Արեգնազ Թորոյան), «Պարերգ Մուսա լեռան» քառահունչ խմբերգն ու «Հայրիկին» քաղաքային երգը:

Խրիմյան Հայրիկի դերակատարությունը հայ ժողովրդի կյանքում հաճախ լեգենդներ ստեղծելու առիթ է տվել. նրա կյանքի, գործի շատ դրվագներ պատմվել, բերնեբերան են անցել,  անձը մեծարվել է, իր հերոսագործությունը՝ գնահատվել, իմաստնությունը՝ ուղենիշ եղել: Հայրենիքը ոչ միայն աղոթքով եւ խաչի զորությամբ, այլեւ զենքով պաշտպանելու իր՝ Վասպուրականի արծվի տված օրինակը հույս է ներշնչել հայրենազուրկներին եւ կեղեքվածներին, Մկրտիչ Խրիմյան կաթողիկոսի հետ հույս են կապել՝ որպես բուժարարի, փրկչի եւ ավետարարի: Եվ պատահական չէ, որ ստեղծվել են նրան մեծարող երգեր, որոնցից է «Հայրիկին» քաղաքային երգը: Սա երաժշտական ֆոլկլորի օրինակ է, որը, մեծ հավանականությամբ, ստեղծվել է 19-րդ դարավերջին – 20-րդ դարասկզբին. բառերից հասկացվում է, որ Վասպուրականից գաղթյալ հայ երիտասարդների շուրթերից է ելել, հեղինակը կամ հեղինակներն անհայտ են: Ժամանակին, ենթադրում եմ, բավական տարածված քաղաքային երգը, քիչ առ քիչ մոռացվել է եւ մնացել բանահավաքների գրառումներում, մինչեւ որ մեկուկես-երկու տասնամյակ առաջ Սեդրակ Երկանյանը «պեղել», մշակել եւ գործիքավորել է եղանակը: Երգի՝ «Տաղարանի» կողմից առաջին կատարումից անցել է շուրջ տասնհինգ տարի, եւ ահա նորից համույթի՝ 2024-ի ամառային համերգաշրջանի ավարտին այն հնչեց բեմից՝ Լուսինե Մարկոսյանի կատարմամբ:

Երաժշտության հաղորդած տրամադրությունը՝ Ս. Երկանյանի մշակմամբ եւ Լ. Մարկոսյանի երգչական մեկնաբանմամբ, նկուն չէ, առավել հուսո եւ սիրո շեշտադրումներ ունի: Երգի առաջին պատկերը գարունն է, վարդի թփի վրա սոխակի երգը, ծիծեռնակ – բազե թռչունների թռիչքը, որ, իբրեւ հիշողություններ, օտարության մեջ տոչորվողներին ձգում են դեպի հարազատ ափեր.

«Եկել է գարուն, սոխակը սիրուն

վարդի թուփ գտել, Հայրի՛կ ջան,

կ՝ երգե հայրենիք.

Ծիծեռնակ բազե

թռչունք համորեն

քաշում են միշտ, ա՜խ, Հայրի՛կ ջան,

օտարած երկրեն»:

Վասպուրականի երիտասարդներ եւ օրիորդներ, վարդավառ մոռացած, «սեւեր են հագեր»: Եվ ոնց սրբապատկերի առջեւ կխնդրեն, կխոկան, նույն զգացումով Հայրիկին են դիմում՝ հուսո դուռ բացելու համար.

«Լաց ու տրտմությամբ

Մոռցան ծաղկազարդ

Ինչպես մի սոխակ, Հայրի՛կ ջան,

իմ սիրելի վարդ:

Խրիմյան Հայրիկ,

անուն Մկրտիչ

Դու պետք է լինես, Հայրի՛կ ջան,

խեղճ հայոց փրկիչ»:

Եվ ես խորհում եմ, որ երգը ստեղծվելուց հարյուր տարի անց էլ ոչ միայն նրա երաժշտական նյութն է ընկալելի եւ հարազատ հունչ ունի, այլ որ բանաստեղծական տեքստի իմաստը նորից, ավա՜ղ, դարձել է արդիական. 21-րդ դարասկզբին՝ դարձյալ հայրենազրկություն եւ գաղթ, դարձյալ՝ անդառնալի կորուստներ եւ կարոտ, դարձյալ անհայտություն եւ հուսո ափերին կառանելու երազ:

Սիրո երգերի շարքում, մաեստրո Ս. Երկանյանի մշակած եւ գործիքավորած ստեղծագործությունների կողքին իր հեղինակած գործն էլ հնչեց: Այն բանաստեղծուհի Հասմիկ Սարգսյանի խոսքերով գրված՝ շուրջ մեկուկես տասնյակի հասնող գեղջկական նոր տաղիկներից մեկն է: «Կլոր լուսնյակ»-ը սիրո պատկեր է, որ ամենայն գեղեցկությամբ եւ հույզով կատարեց Հովսեփ Նշանյանը.

«Աստղը՝ դարձ-դարձ, երկնային բարձ,

մեջ քո աչուկ՝ քաղցր երազ,

քո վարսերը՝ կողքի փռված,

ալիք-ալիք՝ անծայր ծովակ:

Սարսուռ գիշեր, կլոր լուսնյակ,
տաքուկ շնչիկ, բրդե վերմակ,

չըլնի հանկարծ, որ վեր կենաս,

մինչեւ շաքար շուրթդ չտաս»:

Այս համերգի ամենահիշարժան, լուսառատ պահերից մեկն էլ ութնամյա սրնգահար Մենուա Հունանյանի նվագն էր հանրահայտ համույթի հետ, մեծանուն դիրիժորի ղեկավարությամբ, Հայաստանի ամենաճանաչված բեմերից մեկին՝ Կոմիտասի անվ. կամերային երաժշտության տանը: Մենուան ընդամենը մի քանի ամիս է, ինչ սովորում է հայկական այս նվագարանի վրա նվագել, բայց եղեգնափողն արդեն նրա շուրթերին հնչում է ոնց փորձառու երաժշտի մոտ: Սովորում է Հրազդան քաղաքի Ա. Խաչատրյանի անվ. երաժշտական դպրոցում, դասատուն Կարեն Ստեփանյանն է: Նա բեմ բարձրացավ համարձակ. բեմն իրեն խորթ չէ. արդեն փորձ ունի. փոքրիկ դերով հանդես է եկել Հրազդանի թատրոնում, իսկ «Տաղարան»-ի համերգին այս մանչն այնպես էր համահունչ նվագում նվագախմբի հետ, ասես սա իր առաջին բեմելը չէր նման բարձրակարգ հարթակում: Նվագի ժամանակ հաճախ հայացքը հեռացնում էր նոտակալից. երեւում էր՝ առանց նոտաների էլ շատ լավ է տիրապետում նյութին, նվագում էր խորը հույզով, հասկանալով երաժշտական թեման: Իսկ կատարեց ժողովրդական երաժշտության ոգուն հարազատ մի նվագ՝ Գեւորգ Մանասյանի «Էրզրումի շորոր»-ը՝ դարձյալ Ս. Երկանյանի մշակմամբ եւ գործիքավորմամբ… Մաեստրոն, այսպիսով, իր հովանու տակ առավ փոքրիկ երաժշտի հետագա ընթացքը: Կհետեւի, կուղղորդի, ճիշտ ուղին ցույց կտա… Սկիզբը շատ խոստումնալից է…

ՀԱՍՄԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Լույս է տեսել

Հաջորդ գրառումը

Պատմական խորհրդաժողով Սուրիոյ Հասաքէ քաղաքին մէջ

Համանման Հոդվածներ

Կինո-Թատրոն

Մահացել է Տիգրան Քեոսայանը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
Հաջորդ գրառումը

Պատմական խորհրդաժողով Սուրիոյ Հասաքէ քաղաքին մէջ

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Սուլոց, հայհոյանքներ և անեծքներ. սա ընդամենը ժամանակակից աշխարհի պատկերն է, ոչ ավելին․ Արման Աբովյան

26/09/2025

Արման Աբովյանը գրում է․ Ահա այսպես դիմավորեցին ՄԱԿ-ում Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի ելույթը։ Սուլոց, հայհոյանքներ և անեծքներ — բայց սա...

ԿարդալDetails

ՀՀ նորմալ իշխանությունները Արցախի ժողովրդին ցեղասպանության զոհի կարգավիճակ պիտի տային․ Բեգլարյան

26/09/2025

Հայաստանի սահմանը Ադրբեջանի հետ սահմանվել է 1988-ի հունվարի 12-ին, ինչը հինգական մարդ երկու կողմից ստորագրել են. Բագրատյան

26/09/2025

Մահացել է Տիգրան Քեոսայանը

26/09/2025

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Միչիգանի ՀԲԸՄ «Ալեք և Մարի Մանուկյան» ավագ դպրոցի աշակերտներին

26/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական