Օգոստոսի 20-ին ՆԳՆ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանն այցելել է ՆԳՆ կրթահամալիր։ Ոստիկանության պետի տեղակալ Կարեն Հակոբյանի և Կրթահամալիրի պետ Մանուկ Մուրադյանի ուղեկցությամբ նա շրջել է Կրթահամալիրում, հետևել ապագա քրեական ոստիկանների դասընթացներին։
Արամ Հովհաննիսյանը զրուցել է դասախոսների և սովորողների հետ, թե՛ գործող ոստիկաններից և թե՛ քաղաքացիական անձանցից հետաքրքրվել ուսումնական գործընթացով։
Նա հորդորել է ապագա քրեական ոստիկաններին կատարելագործել մասնագիտական կարողությունները և ուսումնական գործընթացում ցուցաբերել առաջադիմություն, ինչը կարևոր նշանակություն կունենա համապատասխան պաշտոների նշանակելիս։
Տեսանյութը՝ https://www.youtube.com/watch?v=qb4Lx-EY2Vw
Ներքին գործերի նախարարության գործունեությանը հետևեք նաև Telegram-ում՝ https://t.me/MIAOFARMENIA