Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Ոստիկանության պետը ՆԳՆ կրթահամալիրում հետևել է ապագա քրեական ոստիկանների ուսումնական գործընթացին

Օգոստոսի 20-ին ՆԳՆ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանն այցելել է ՆԳՆ կրթահամալիր։ Ոստիկանության պետի տեղակալ Կարեն Հակոբյանի և Կրթահամալիրի պետ Մանուկ Մուրադյանի ուղեկցությամբ նա շրջել է Կրթահամալիրում, հետևել ապագա քրեական ոստիկանների դասընթացներին։

Արամ Հովհաննիսյանը զրուցել է դասախոսների և սովորողների հետ, թե՛ գործող ոստիկաններից և թե՛ քաղաքացիական անձանցից հետաքրքրվել ուսումնական գործընթացով։

Նա հորդորել է ապագա քրեական ոստիկաններին կատարելագործել մասնագիտական կարողությունները և ուսումնական գործընթացում ցուցաբերել առաջադիմություն, ինչը կարևոր նշանակություն կունենա համապատասխան պաշտոների նշանակելիս։

Տեսանյութը՝ https://www.youtube.com/watch?v=qb4Lx-EY2Vw

Ներքին գործերի նախարարության գործունեությանը հետևեք նաև Telegram-ում՝ https://t.me/MIAOFARMENIA