Հինգշաբթի, Ապրիլի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Եթե մի երկրի պահանջով դասագրքում եզրույթ է փոփոխվում, ապա մեկ այլ երկրի պահանջով Սահմանադրությունն էլ կփոփոխվի

17/08/2024
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Օգոստոսի 14-ին ֆեյսբուքյան գրառում կատարեցի «Հայոց պատմություն» առարկայի 8-րդ դասարանի նոր դասագրքի կապակցությամբ և խոստացա, որ ուրբաթ կտեղադրեմ ԿԳՄՍի և «Մասնակցային դպրոց» ԿՀ-ի հերթական խայտառակությանը վերաբերող իմ գրախոսությունը: Երեկ գրախոսությունը չհրապարակեցի, քանի որ նախորդ օրը, օգոստոսի 15-ին, ռուսական լրատվամիջոցները տարածեցին այս դասագրքի կապակցությամբ ռուսական ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունը` հղում տալով գերատեսչության կայքէջին: Ու թեև ՌԴ ԱԳՆ-ի կայքէջում չհաջողվեց գտնել TASS-ի տարածած հաղորդագրության հիմքերը, այնուամենայնիվ անդրադառնամ երկու կարևոր հանգամանքի, որոնք ուշադրությունից դուրս են մնում…

Դասագրքի էլեկտրոնային տարբերակը հրապարակելուց հետո ակտիվորեն սկսեց քննարկվել տեքստում օգտագործված «բռնակցում» բառը, որը վերաբերում էր Արևելյան Հայաստանի` Ռուսաստանի միացնելու գլխին: Այս ընթացքում բազմաթիվ անգամ զգուշացրեցի, այդ թվում նաև լրագրողներին, որ դպրոցական դասագրքում «բռնակցում» բառի կիրառումն ընդամենը ծուղակ է, որի նպատակն է հենց դրա վրա կենտրոնացնել ուշադրությունը, բորբոքել քննարկում ու կարծիքների բախում: Նպատակները շատ պարզ են. մոռացության տալ 7-րդ դասարանի դասագրքի շուրջ եղած հուժկու ընդդիմությունն ու նախարարության բացահայտ կոռուպցիոն ու հանցավոր գործելաոճը, որոշ շրջանակների մոտ վերականգնել դասագրքի հեղինակ, պատմական գիտությունների թեկնածու Սմբատ Հովհաննիսյանի խարխլված հեղինակությունը և, իհարկե, ուշադրությունից հեռու պահել արդեն նոր դասագրքում առկա աղաղակող թերություններն ու վրիպակները: Իսկ այստեղ մեզ սպասում էր երկրորդ ծուղակը` նախարարության և դասագրքի հեղինակի կողմից փորձարկված բացահայտ ժուլիկական գործելաոճի տեսքով. դուք մատնանշում եք սխալներն ու վրիպակները, իսկ իրենք ասում են, թե իբր դրանք վաղուց ուղղվել են դասագրքի էլեկտրոնային տարբերակում:

Ռուսական արձագանքի մասին. ես շատ քիչ կասկածներ ունեմ առ այն, որ «բռնակցում» բառի օգտագործումը եղել է կանխամտած և մաս է կազմել շատ փնթի ու պարզունակ մի տեղեկատվական-քարոզչական գործողության, որի նպատակն էր ծնել հակազդեցություն և խելոք կատարել շատ բարձր տեղից եկած հրահանգը: Եթե դասագրքում փոխվելու է եզրաբանություն և հանվելու է «բռնակցում» եզրույթը, որն, ըստ իս, ունի խնդրահարույց ու վիճելի կողմեր, ապա այս պարագայում հրաժարական պետք է տան ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ու փոխնախարար Արաքսիա Սվաջյանը, իսկ «Մասնակցային դպրոց» ԿՀ-ի տնօրենն ու դասագրքի հեղինակ Սմբատ Հովհաննիսյանը հանգիստ կարող են զբաղվել ճագարաբուծությամբ:

Եթե դասագրքում առկա եզրույթ է փոփոխության ենթարկվում այլ երկրից եկած դիտողության արդյունքում, ապա արդյունքում շատ հեշտորեն կարող ես փոփոխության ենթարկել նաև մեկ այլ երկրի կողմից Սահմանադրությունը փոփոխության ենթարկելու պահանջը: Սա է ընդամենը խաղարկվել: Քիչ կասկած կա առ այն, որ այս փնթոշ գործողության մաս է կազմել նաև հեծանվորդի աշխատակազմը, որը, ինչպես տեսնում ենք, քար լռություն է պահպանում ու չի բողոքում ու արձագանքում:

Ավելորդ չի լինի նաև նույն աշխատակազմին հարցնել, արդյո՞ք հեծանվավազքի արանքում «գերագույնը» ժամանակ ունեցավ, իր խոսքերով` «ծայրից ծայր կարդալ 7-րդ դասարանի պատմության դասագիրքը»: Հապա…

Հայկ Դեմոյան, պատմական գիտությունների դոկտոր

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ադրբեջանի ՀՕՊ ուժերը զորավարժություններ են անցկացրել

Հաջորդ գրառումը

Սեպտեմբերի 29-ին Մայր տաճարը կբացի իր դռները

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ադրբեջանի պետական ​​մաքսային կոմիտեն զեկույց է ներկայացրել Հայաստանից գնված ապրանքների վերաբերյալ՝ պարզաբանելով ներմուծման հարցը

16/04/2026
Միջազգային

Հայաստանում ժողովրդավարությունը վտանգված է ոչ թե դրսից, այլ՝ ներսից. Ռոբերտ Ամստերդամ

16/04/2026
Հոգևոր

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Իսպանիայից ժամանած պատվիրակությանը

16/04/2026
Նորություններ

Ատելություն գեներացնելը ունի երկու սայր՝ մի սայրով դո՛ւ ես հարվածում, իսկ մյուսով՝ քեզ. Արա Պողասյան

16/04/2026
Հաջորդ գրառումը

Սեպտեմբերի 29-ին Մայր տաճարը կբացի իր դռները

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել

16/04/2026

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ մեղադրական եզրակացությամբ նոր հայց է ներկայացվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Օվերչուկն այցելել է բռնազավթված Կովսական

16/04/2026

Ադրբեջանա-ռուսական միջկառավարական հանձնաժողովի անդամները ծանոթացել են  բռնազավթված Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջան Կովսական  քաղաքում իրականացվող շինարարական և վերականգնողական աշխատանքներին: Ադրբեջանական  APA-ն...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական