Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 75

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 75

Ինձ համար այլընտրանք գոյություն չունի, քան չարիքն ու նեռը մեր երկրից հեռացնելը. Բագրատ սրբազան

12/08/2024
- Քաղաքականություն

Ինձ համար այլընտրանք գոյություն չունի, քան չարիքն ու նեռը մեր երկրից հեռացնելը, Արտաշատում բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց Բագրատ սրբազանը։

«Մենք հունսիի 12-ին կանգնեցինք, դադարեցրեցինք զուտ նրա համար, քանի որ լիովին պատկերացնում էինք, թե մեր դիմաց ովքեր են կանգնած։ Եթե մի պահ մենք պարզապես մտածում էինք այդ մասին, դրանից հետո այլևս մեզ համար հավատքի, համոզումի հստակ պատճառ էր, որ մեր դիմաց կանգնած են արյունարբու, արյունատենչ, արյունի ծարավ իշխանություններ՝ բոլոր առումներով։

Եվ դրա համար էր, որ այդ պահին դադար տվեցինք՝ վերլուծելու մեր ամբողջ անցած ճանապարհը, մեր կատարածի լավն ու վատը և հասկանալու, թե ինչ ենք անելու առաջիկայում։

Տեսեք, պատկերը շատ-շատ հստակ է, և ես անընդհատ ասում եմ՝ հիմա մարդկանց մտքերի և հոգիների մեջ է կռիվը։ Էս մարդիկ միլիոնավոր դոլարներ են ծխսել՝ մոտավորապես 50 միլիոնի հասնող, որպեսզի մեկ ամսվա ընթացքում սևացնեն, փորձեն ամենավերջին աստիճանի պախարակել թե՛ ինձ, թե մեր ամբողջ  շարժումը։ 50 միլիոն դոլար են ծախսել տեղեկատվական դաշտում, ոստիկանների փողը չեմ ասում, մնացած այլ բաների մասին չեմ ասում։ Մեկ ամսում, հիշեք, ոչ թե մինչև այսօր՝ ապրիլի վերջից մինչև հունիսի սկիզբ»,- ասաց Բագրատ սրբազանը։

Ըստ նրա՝ դա նշանակում է, որ  ՀՀ գործող իշխանություններիը միջոցների մեջ խտրականություն չեն դնում։

«Երբ երկիրդ գտնվում է նման կարգավիճակում կամ նման իրավիճակում, և դու անխնա փողեր ես վատնում՝ այն էլ ցույց չտալով, թե որտեղից են այդ գումարները գալիս՝ բյուջեով են հաստատված, կառավարության կողմից են հաստատված, թե այլ աղբյուրներից են գալիս… այդ բոլորն անում են, որպեսզի մեր միտքը, մեր հոգին, մեր մտածումները լրիվ աղավաղվեն՝ թե՛ ինքներս մեր հանդեպ, և թե՛ այս պայքարի և շարժման հանդեպ, որի մեջ ներգրավված ենք։

Մեկ ամսվա եմ ասում, չեմ ասում հունիս, հուլիս, չեմ ասում օգոստոս… այդքան ծախսելուց հետո չկարողանալ որևէ ձևով, այսպես ասած, վերջնականապես ոչնչացնել մարդկանց՝ դա նշանակում է մի բան, որ այս պայքարն ի բնե, ի ծնե ճշմարտության և ճշմարիտ մարդկանց պայքարն է՝ այն մարդկանց, որոնք ճշմարտության հետ են, ճշմարտության համար են, ուզում են, որ մեր տունը, կյանքը կառուցվի ճշմարտության վրա՝ ո՛չ խաբեության, ո՛չ խաբելու՝ սկսած շուկայից՝ մինչև  ամենաբարձր տեղերը։

Չկա մի տեղ, գոյություն չունի մի վայր, որտեղ խաբեություն չլինի՝ անընդհատ խաբել, խաբել, խաբել, ստել։ Մի օր առաջ մի բան ասել, կեսօրին մի բան ասել, երեկոյան՝ մեկ այլ բան։ Պատկերով ստել, տեսանյութով ստել, ամեն ինչով ստել, հագուկապով ստել, ներկայանալ որպես այն մարդը, որը չես։ Բոլոր առումներով եմ ասում և հատկապես մեր երկրի խնդիրների, որ իրենք են սարքել՝ հատկապես անվտանգային»,- ասաց Տավուշեի թեմի առաջնորդը։

Սրբազանը պատմեց, որ երեկ Մասիսում են եղել, որտեղ ժամանակին նաև ադրբնեջանցիներ են ապրել։

«Հիմա ի՞նչ են ուզում անել․ ասում են ՝ մի քանի հարյուր հազար պետք է հետ գան՝ իրենց տներում ապրելու։ Եվ սրանք էլ երևի արդեն համաձայնվել են, բայց ովքեր են լինելու դրա առաջին կրողները. անշուշտ՝ պետությունը, բայց նաև տեղական մակարդակով այն մարդիկ, որոնք այդտեղ ապրում են։ Որտեղ թեկուզ մեկ ադրբեջանցի է ապրել, իրենք հավակնություն ունեն, իսկ ՀՀ անվտանգության երաշխավոր կառավարությունն ու նրա նեռ ղեկավարն ի՞նչ են ասում։ Ասո՞ւմ են, որ նման բան հնարավոր չէ, ասե՞լ են՝ մերժում ենք. չեն ասել։

Երկու օր առաջ ադրբեջանցի ոմն պաշտոնյա Էլչին Ամիրբեկովը հայտարարեց, որ նեռի հետ համաձայնեցրել են, խոսել են՝ բնականաբար գաղտնի, որ ճանապարհների հարցը թողնում են հետագային։ Այսինքն՝ ի՞նչ ստացանք. ոչ մի բան։ Երկրորդ՝ ասում են գնացեք, ՀՀ սահմանադրությունը փոխեք, ՀՀ իշխանություններն էլ ասել են, որ մինչև 20274-ը կփոխեն։ Որևէ ինստիտուտ այս թեմայով ձայն չի հանել՝ ճիշտ է դա, սուտ է, միջնորդավորված են խոսել, թե ուղիղ, գրավոր, թե բանավոր։ Ոչ ոք ձայն չի հանել՝ Պաշտպանության նախարարությունը, վարչապետի աշխատակազմը։

Ներքին պաշտպանվածության իմաստով այսօր համատարած, բոլոր տեղերով մարդկանց վախեցնում են՝ ոմանց ասում են թոշակները կկտրենք, որոշներին՝ գյուղի պոմպը չենք կառուցի, մյուսին՝ գործի իմաստով, այսինքն՝ քաղաքացին այլևս պաշտպանված չէ»,- ասաց Բագրատ սրբազանը։

Նա միաժամանակ հիշեցրեց, որ ըստ վիճակագրության՝ հետխորհրդային երկրների շարքում աղքատության 24 տոկոս շեմով Հայաստանն առաջին տեղում է, երկրորդում՝ Ուկրաինան։ Մինչդեռ Պաշտպանության  նախարարը 15 զինվորի՝ կացարանում այրվելու ֆոնին գնալով ավելի է հարստանում, նոր տներ գնում, ունեցվածքն է շատացնում։

«Հոգեհանգստից երկու օր առաջ նեռն Իջևանում խրախճանքի մեջ էր, պարեկի երդում էր ընդունում, դրանից հետո էլ ռեստորանում քեֆ-ուրախություն անում։ Մինչդեռ Աչաջուր գյուղում սպասում էին իրենց մոխրացած զավակի մարմնին։ Չկա արդարություն, արդարադատություն և ճշմարտություն, այսօր Արցախ չունենք, գրավված տարածքներ ունենք»,- ասաց Բագրատ սրբազանը՝ միաժամանակ շեշտելով, որ սրբազան մեկնարկած պայքարի հաղթանակն այլընտրանք չունի։

«Ուրիշ՝ միջանկյալ որևէ տարբերակ գոյություն չունի, այպես որ ժամանակը կգա։ Նեռը պետք է հեռանա մեր երկրից»,- ամփոփեց Սրբազանը։

Նախորդ գրառումը

Խայտառակություն. Ամիրբեկովը հուշել է Նիկոլին, թե ինչպես անցկացնի Սահմանադրության փոփոխության հանրաքվեն

Հաջորդ գրառումը

Հակառակորդն արժանի պատասխան կստանա, և ՌԴ-ի առջև դրված բոլոր նպատակները կիրականացվեն. Պուտին

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ընդդիմության «ծեծ»-ի սահմանը. Հակոբ Բադալյան

21/07/2026
Նորություններ

Մեկ ժամում կխոցվի Ալիևի պալատը․ Սյունիքով միջանցք չի՛ լինի․ Արմեն Այվազյան

21/07/2026
Նորություններ

Ի՞նչ էր ասել Ալիևը, որն աննկատ մնաց մեր հանրային դաշտում․ Տաթևիկ Հայրապետյան

18/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
Հաջորդ գրառումը

Հակառակորդն արժանի պատասխան կստանա, և ՌԴ-ի առջև դրված բոլոր նպատակները կիրականացվեն. Պուտին

Լրահոս

ՊՆ-ն ցավակցություն անգամ չի հայտնում, բացատրություն չի տալիս՝ ինչու է զինվորը հասել մահվան դուռը, իսկ ՔԿ-ն անանուն, խղճուկ հաղորդագրություն է տարածում. իրավապաշտպան

22/07/2026

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը խիստ բացասական է գնահատում նախօրեին բանակում մահվան հերթական դեպքի առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարության անհաղորդ կեցվածքը։ Հիշեցնենք՝ ժամկետային...

108 տարի առաջ ճիշտ այս օրը Արցախի հայությունը իրացրել է ազգերի ինքնորոշման իր իրավունքը. Ստեփան Հասան-Ջալալյան

22/07/2026

1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի ավարտին՝ 1813թ. հոկտեմբերի 12-ին, Արցախի Գյուլիստան գավառում գտնվող Գյուլիստանի բերդում կնքված ռուս-պարսկական պայմանագրով Արցախն ընդգրկվել է ռուսական...

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Իրանի վրա հարձակման հետևանքով 500 ամերիկացի զինվոր է վիրավորվել

22/07/2026

Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների ընթացքում վիրավորվել է ավելի քան 500 ամերիկացի զինծառայող. հայտնել է Associated Press-ը ՝ հղում անելով իր աղբյուրներին։...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական