Իսմայիլ Հանիեն սպանվել է Թեհրանի իր հյուրատանը՝ գաղտնի տեղադրված պայթուցիկ սարքից. հայտնում է New York Times-ը՝ վկայակոչելով բազմաթիվ աղբյուրների։
Ռումբը թաքցվել է հյուրատանը մոտ երկու ամիս առաջ և այն պայթեցվել է հեռահար կառավարմամբ՝ տեղեկանալով, որ Հանիեն սենյակում է։
Մահափորձը տեղի է ունեցել Թեհրանի հյուսիսում գտնվող Նեշաթ համալիրի հյուրատանը։ Համալիրը կառավարվում և պահպանվում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կողմից։