Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ռուբինյան-Քըլըչ հանդիպումը կայանում է Ադրբեջանի և Թուրքիայի հարաբերություններում որոշակի ճեղքվածքի ֆոնին. քաղաքագետ

30/07/2024
- Քաղաքականություն

Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների՝ այսօր կայացած թվով 5-րդ հանդիպումը միտված է հանդիպումների շարքի վերականգնմանը։ Հատկանշական է, որ Ռուբինյան-Քըլըչ հանդիպումը կայանում է այնպիսի ժամանակահատվածում, երբ Ադրբեջանի և Թուրքիայի հարաբերություններում որոշակի ճեղքվածք կա, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը։

«Հատուկ բանագնացների միջև հանդիպում տեղի չէր ունեցել ավելի քան 2 տարի, և դրանից հետո փաստացի առաջընթաց չէր գրանցվել։ Այս հանդիպումն, իհարկե, կարող է ինչ-որ բան տալ Հայաստանին, բայց մեզնից շատ բան կախված չէ։ Ամեն բան կախված է նրանից, թե ինչպես կզարգանան Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները, և արդյոք այդ ճեղքվածքը շարունակություն կստանա, թե Ալիևը շատ արագ կփոխի Թուրքիայի հանդեպ իր վերաբերմունքը»,- ասաց քաղաքագետը։

Ռոբերտ Ղևոնդյանը միաժամանակ համոզմունք հայտնեց՝ Թուրքիան Ադրբեջանի շահերի դեմ Հայաստանի հետ որևէ գործարքի չի գնա, սակայն կարող են լինել իրավիճակներ, երբ Անկարան Բաքվին բացատրի, որ Թուրքիան սեփական  շահեր ունի, և Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը թուրք-ադրբեջանական շահերին երբեք չի հակադրվի։

«Թուրքիան, որը գլխավոր գործող կողմերից մեկն էր,  44-օրյա պատերազմից հետո փաստացի ոչինչ չստացավ, այն դեպքում, երբ Ռուսաստանն ու Ադրբեջանն այռ այսօր շատ բան ստացան։ Այդ իրավիճակով պայմանավորված՝ հնարավոր է, որ Թուրքիան որոշ հարցերում ուղղակի հաշվի չառնի Ադրբեջանի կարծիքը՝ անպայմանորեն հաշվի առնելով Բաքվի շահերը»,- նշեց մեր զրուցակիցը։

Քաղաքագետը նաև ընդգծեց՝ չի կարծում, թե մոտ ապագայում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում  լուրջ առաջընթաց գրանցվի։ Նրա կարծիքով՝ մինչև նոյեմբեր՝ ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների ավարտը, էական փոփոխություններ չեն լինի։

«Ինչ-որ պահի կարող ենք արձանագրել, որ, օրինակ՝ երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանի բացման հարցում գուցե պայմՌուբինյան-Քըլըչ հանդիպումը կայանում է այնպիսի ժամանակահատվածում, երբ Ադրբեջանի և Թուրքիայի հարաբերություններում որոշակի ճեղքվածք կաանավորվածություն լինի։ Բայց, կրկնում եմ, այդ և մնացած պայմանավորվածությունները կարող են իրականություն դառնալ միայն նոյեմբերից հետո»,- ամփոփեց Ռոբերտ Ղևոնդյանը։

Հիշեցնենք, որ Հայաստան-Թուրքիա սահմանին այսօր կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի 5-րդ հանդիպումը: Հանդիպման մեկնարկին հատուկ ներկայացուցիչները շրջել են Մարգարայի վերանորոգված անցակետում։

Այս ձևաչափով նախորդ հանդիպումը տեղի է ունեցել ավելի քան 2 տարի առաջ՝ 2022 թվականի հուլիսի 1-ին Վիեննայում:

Նախորդ գրառումը

Հակակոռուպցիոն կոմիտեն ստուգումներ է իրականացնում Արտաշատի համայնքապետարանում. կան ձերբակալվածներ

Հաջորդ գրառումը

Ռուբինյան-Քըլըչ հանդիպումը հետաքրքրական է այնքանով, որ սա քայլ է առաջ, և այստեղ շատ կարևոր է նշել ԱՄՆ-ի դերը. Դավիթ Ստեփանյան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ընդդիմության «ծեծ»-ի սահմանը. Հակոբ Բադալյան

21/07/2026
Նորություններ

Մեկ ժամում կխոցվի Ալիևի պալատը․ Սյունիքով միջանցք չի՛ լինի․ Արմեն Այվազյան

21/07/2026
Նորություններ

Ի՞նչ էր ասել Ալիևը, որն աննկատ մնաց մեր հանրային դաշտում․ Տաթևիկ Հայրապետյան

18/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
Հաջորդ գրառումը

Ռուբինյան-Քըլըչ հանդիպումը հետաքրքրական է այնքանով, որ սա քայլ է առաջ, և այստեղ շատ կարևոր է նշել ԱՄՆ-ի դերը. Դավիթ Ստեփանյան

Լրահոս

Ամերիկյան բանակը հայտարարել է Իրանի վրա հարձակման հերթական փուլի ավարտի մասին

22/07/2026

Ամերիկյան բանակն Իրանի տարածքում հրթիռային  նոր հարվածներ է հասցրել։ Գիշերվա ժամը 3-ի դրությամբ CENTCOM-ի ուժերն սկսել են  հարվածել Իրանում գտնվող...

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը

21/07/2026

Շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի երիտասարդ աղջիկների պայքարում Աիդա Ազատյանը 379 միավորով նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը. հայտնում են...

Այսօր Ադրբեջանի կողմից Հայաստանին մատակարարվող բենզինն ու դիզելային վառելիքը մեծ ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ. Ալիև

21/07/2026

Ադրբեջանից Հայաստան մատակարարվող նավթն ու նավթամթերքը շատ կարևոր ներդրում են ունենում Հայաստանի էներգետիկ անվտանգության գործում. Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ...

23-րդ «Ոսկե ծիրանի» պատկերառատ շաբաթն ավարտվեց

21/07/2026

Զգացմունքային, բազմաշերտ, խառնիխուռն, աշխարհի տարբեր ծայրերից, տարբեր թեմաներով, տարբեր ձեւերով պատմված ֆիլմերը մեկշաբաթյա խիտ ծրագրով հանդիսատեսին տարան այսուայնկողմ, հուզեցին, մեծացրին,...

Ընդդիմության «ծեծ»-ի սահմանը. Հակոբ Բադալյան

21/07/2026

Ընդդիմադիր ուժերին, որոնք կայացրել են խորհրդարանի մանդատը վերցնելու որոշում, հաճախ «ուղեկցում» են հետեւյալ արտահայտությամբ, թե՝ գնալու եք խորհրդարանում «ծեծ ուտելու»։Առերեւույթ...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական