Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. Սահմանազատման անվան տակ, միակողմանի, ապօրինի կերպով հանձնվեցին Հայաստան – Վրաստան միջպետական ավտոճանապարհի հարակից գոտում, Կիրանց-Բաղանիս հատվածում գտնվող կարևոր, 30 տարում ամրացված դիրքերը։ Ադրբեջանին նույնիսկ նախատեսվածից ավել դիրքեր են հանձնել։
Օրինակ` Բաղանիս-Այրումին հարակից գոտում գտնվող «Նոր տարի» պաշտպանական դիրքը ի սկզբանե չէր նախատեսվում հանձնել, սակայն ի վերջո այն հանձնեցին Ադրբեջանի զինուժին։ Երկու օր առաջ ադրբեջանական դիրքում, բլրի գագաթին վերջերս տեղադրված սարքավորում եմ նկարել: Ենթադրվում է, որ այն նախատեսված է Հայաստանի տարածքի խորքում դիտարկումներ, հետախուզում կատարելու համար։