Շաբաթ, Հունիսի 27, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱԳՆ մամուլի խոսնակի արձագանքը՝ Ալիեւի գրառմանը. «Ադրբեջանի նպատակն է բնաջնջել Արցախի բնիկ ժողովրդին»

30/10/2020
- Նորություններ, Պատերազմ

Ադրբեջանի զինված ուժերը հիմնովին ավերում են ժամանակավորապես իրենց վերահսկողության ներքո անցած բնակավայրերերը, ինչի նպատակն է հետագայում կանխարգելել բնիկ  ժողովրդի վերադարձը:

Ականատես ենք այն  բանին, որ մի կողմից հաստատում ենք հրադադար  Ադրբեջանի հետ, սակայն ռազմաճակատում կրակի ինտենսիվությունը չի նվազում, այս պայմաններում որքանո՞վ է իրատեսական  Ժնեւում հոկտեմբերի 30-ին նախատեսված հանդիպման կայացումը: Հանդիպումը նախատեսված էր հոկտեմբերի 29-ին, ինչո՞ւ օրը փոխվեց, եւ ինչ օրակարգով է լինելու հանդիպումը: Այս հարցերին ի պատասխան՝ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը նշեց. «ՀՀ արտգործնախարարը պաշտոնական այցով մեկնելու է Ժնեւ, որտեղ հանդիպում է ունենալու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, սա միակ ձեւաչափով հանդիպումն է, որի մասին այս պահին որեւէ տեղեկություն ունեմ:

Հանդիպման օրը փոխվելու մասին ասեմ, որ հանդիպումը պայմանավորված է իրավավիճակային եւ լոգիստիկ որոշակի հանգամանքներով եւ դրանցից ելնելով: Ինչ վերաբերվում է օրակարգին, բազմիցս ենք նշել, որ Հայաստանի համար առաջնայինը կրակի  դադարեցումն է, եւ համաձայն այն պայմանավորվածությունների, որոնք ձեռք են բերվել հոկտեմբերի 10-ին: Առաջինը կրակի դադարեցման ռեժիմի հաստատումն է եւ դրա ամրապնդումը համապատասխան վերիֆիկացիոն մեխանիզմների ներդրման միջոցով, հենց այդ հարցերի շուրջ ենք մեկնում Ժնեւ»:

Հաջորդ հարցերն այն մասին էին, որ հոկտեմբերի 1-ին Հայաստանը որոշեց խորհրդակցությունների նպատակով հետ կանչել Իսրայելում ՀՀ դեսպանին, այժմ ինչպիսի՞ն է Հայաստանի դիրքորոշումը Իսրայելի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի վերաբերյալ, ինչ գործողություններ են արվել կամ նախատեսվում դեսպանի՝ հետ կանչելուց հետո: «Այս պահի դրությամբ դեսպանը շարունակում է մնալ Երեւանում, նա չի մեկնել Իսրայել: Ինչ վերաբերվում է Ադրբեջանի զենքի վերաբերյալ Հայաստանի դիրքորոշմանը, այն արտահայտվել է հստակ, ոչ մեկ-երկու անգամ: Սկզբունքային է դիրքորոշումը, որ չպետք է զինվի մի պետություն, որը չի խորշում այդ զենքն օգտագործել քաղաքացիական բնակչության եւ քաղաքացիական ենթակառուցվածքների դեմ, ինչին ականատես ենք եղել այս մեկ ամսվա ընթացքում»:

Մեկնաբանելով Ալիեւի թվիթերյան այն հայտարարությունը, որ իրենք տեսնում են Ղարաբաղի  ապագան որպես խաղաղ տարածք, եւ իբր իրենց ներդրումների եւ երկրի վերականգնման փորձով կարող են շրջանը վերածել աշխարհի ամենաբարեկեցիկ վայրերից մեկը, Աննա Նաղդալյանը նշեց. «Ինչպես Ադրբեջանի նախագահի նախկին հայտարարությունները, այնպես էլ Ադրբեջանի զինված ուժերի գործողությունները տեղում, որոնց մենք ականատես ենք լինում, ցույց են տալիս, որ Ադրբեջանի նպատակն է հայաթափել Արցախը, բնաջնջել Արցախի բնիկ ժողովրդին:

Ադրբեջանն Արցախը ցանկանում է առանց իր բնիկ ժողովրդի: Արցախի հայ բնակչության գոյությունը հնարավոր չէ Ադրբեջանի իրավասության, ենթակայության ներքո: Արցախի դեմ լայնամասշտաբ ագրեսիայի առաջին իսկ օրվանից Ադրբեջանի գործողություններն ուղեկցվել են պատերազմական կանոնների եւ միջազգային մարդասիրական իրավունքի  կոպիտ խախտումներով, որոնք ի պատասխան Ադրբեջանի նախագահի այս հայտարարության  առավել քան խոսուն են:

Ռազմական գործողությունների ողջ ընթացքում ադրբեջանական կողմը թիրախավորել է քաղաքացիական բնակչությանը, ենթակառուցվածքները եւ  անգամ համավարակի պայմաններում՝ բժշկական հաստատությունները: Հրետակոծումը հիմնականում իրականացվել է միջազգայնորեն արգելված կասետային եւ այլ զինատեսակներով, որոնց հիմնական նպատակն է առավել մեծ վնաս հասցնել խաղաղ բնակչությանը, առաջնագծից հեռու գտնվող երեխաներին եւ կանանց:

Ժնեւյան կոնվենցիայի ակնհայտ խախտմամբ դեպքեր են արձանագրվել նաեւ Հադրութի շրջանում, երբ մենք տեսել ենք գերեվարված անձանց նկատմամբ հաշվեհարդարի իրականացումը, որոնցից մեկը տարեց Արցախի քաղաքացի էր: Այս ամենը տեսագրվել  եւ սոցցանցերում տարածվել է հենց ադրբեջանական կողմից, որոնք արժանացել են ադրբեջանական հանրության լայն գովասանքին եւ հպարտության առարկա են դարձել: Ադրբեջանի զինված ուժերը հիմնովին ավերում են ժամանակավորապես իրենց վերահսկողության ներքո անցած բնակավայրերերը, ինչի նպատակն է հետագայում կանխարգելել բնիկ  ժողովրդի վերադարձը»:

Իսրայելի կողմից Ադրբեջանը զինելու մասին էլ ասաց. «Ունենք մի իրողություն, երբ ցեղասպանություն ապրած ժողովուրդը աջակցում է ցեղասպան նկրտումներ դրսեւորող եւ ահաբեկչություն ֆինանսավորող այլ պետությունների»:

Արդյոք Հայաստանն ակնկալիքներ ունի՞ Իրանից, մասնավորապես խոսքը գնում է Արաքսի երկայնքով նոր զորամիավորումների տեղակայմանը եւ երկրի հյուսիսում զորավարժությունների անցկացմանը: Ինչ առաջարկներով է Հայաստան եկել Իրանի ԱԳ նախարարի տեղակալը եւ ինչպես  է հայկական կողմն արձագանքում այն առաջարկներին, որոնք բարձրաձայնվել են բարձրաստիճան պաշտոնյայի կողմից Բաքվում: Այս հարցի մասին էլ ԱԳՆ մամուլի խոսնակը նշեց.  «Այս պահին ընթանում է ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը Իրանի ԱԳ նախարարի տեղակալի հետ, եւ ես չէի ցանկանա իրանական կողմի որեւէ առաջարկ կամ քայլ մեկնաբանել միայն մամուլից ստացված տեղեկությունների հիման վրա»,-ասաց Աննա Նաղդալյանը:

Հավելեց, որ Իրանը Հայաստանի հարեւան երկիրն է. «Թուրքիայի կողմից ահաբեկիչների տարածաշրջան ներմուծմամբ ագրեսիան, ինչպես նաեւ Ադրբեջանի իշխանությունների թուրքական ազդեցության գոտի եւ ահաբեկչության կենտրոն դառնալու որոշումը սպառնալիք է ողջ տարածաշրջանի երկրների համար, այդ առումով Իրանը նույնպես  բացառություն չէ»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ, «ԱՌԱՎՈՏ»

Նախորդ գրառումը

Պուտինը գտել է Էրդողանի «աքիլեսյան գարշապարը»․ Neue Zürcher Zeitung

Հաջորդ գրառումը

Դիվերսիոն խմբերի ոչնչացման գործողությունը շարունակվում է

Համանման Հոդվածներ

Նորություններ

Իսրայելը նոր ավիահարվածներ է հասցրել հարավային Լիբանանին՝ խախտելով հրադադարի ռեժիմը

26/06/2026
Նորություններ

ՍԴ-ի` ընտրությունների արդյունքների վիճարկման գործով որոշում ընդունելու վերջնաժամկետը հուլիսի 4-ն է

26/06/2026
Նորություններ

ԱԺ-ը հուլիսի 2-ին արտահերթ նիստ կանի

26/06/2026
Նորություններ

Ընտրախախտումներն ու ընտրակեղծարարությունն աշխատել են երկու ուղղությամբ՝ սղոցի նման

26/06/2026
Հաջորդ գրառումը

Դիվերսիոն խմբերի ոչնչացման գործողությունը շարունակվում է

Լրահոս

Փաշինյանն ընդունել է Իրանի փոխնախագահին 

26/06/2026

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի տեղակալ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադիի գլխավորած պատվիրակությանը։ Հայտնում են ՀՀ կառավարությունից։ Վարչապետը ողջունել...

Ս.Խ.-ն Վ.Գ.-ին տարել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության բաժին, որտեղ պատժելու նպատակով խոշտանգել է նրան

26/06/2026

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով հաստատվել է, որ...

Իսրայելը նոր ավիահարվածներ է հասցրել հարավային Լիբանանին՝ խախտելով հրադադարի ռեժիմը

26/06/2026

Իսրայելի ռազմաօդային ուժերը նոր հարվածների շարք են հասցրել հարավային Լիբանանի թիրախներին՝ սպառնալով հրադադարի ռեժիմը կայունացնելու միջազգային ջանքերին, հաղորդում է IRNA-ն՝...

Ռոբերտ Քոչարյանը դատի էր տվել Ալեն Սիմոնյանին. նա դատը չի հաղթել

26/06/2026

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն առաջին ատյանի դատարանում հաղթել է Ռոբերտ Քոչարյանին։ Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը դատի էր տվել ԱԺ...

ՍԴ-ի` ընտրությունների արդյունքների վիճարկման գործով որոշում ընդունելու վերջնաժամկետը հուլիսի 4-ն է

26/06/2026

Հայաստանում հունիսի 7-ին կայացած ընտրությունների արդյունքները վիճարկելու գործով Սահմանադրական դատարանի որոշման հրապարակման վերջնաժամկետը հուլիսի 4-ն է։ Ընտրությունների արդյունքների վիճարկման գործի...

ԱԺ-ը հուլիսի 2-ին արտահերթ նիստ կանի

26/06/2026

Ազգային ժողովը հուլիսի 2-ին, ժամը 11-ին կգումարի արտահերթ նստաշրջան․ այս մասին տեղեկանում ենք Կառավարության գրավոր քվեարկության հարցերից։ Կառավարության որոշման նախագծով՝...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական