Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Բաքուն հայտարարել է՝ իբր Աղդամի ուղղությամբ հայկական հետախուզական անօդաչու է հայտնաբերել

Հուլիսի 25-ին՝ ժամը 10:55-ի սահմաններում, հայկական զինված ուժերին պատկանող կվադրոկոպտերը փորձել է հետախուզական թռիչքներ իրականացնել ադրբեջանական բանակի դիրքերի վրա՝ Թովուզի շրջանի Աղդամ գյուղի ուղղությամբ։

Մեր ստորաբաժանումների զգոնության շնորհիվ հայտնաբերված անօդաչու թռչող սարքը հատուկ տեխնիկական միջոցներով կալանվել և հեռացվել է տարածքից. գրում են ադրբեջանական զլմները՝ հղում անելով երկրի ՊՆ-ը։