Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Տարածաշրջանում իրավիճակի սրման ամբողջ պատասխանատվությունն ընկնելու է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության և նրա հովանավորների վրա. Ադրբեջանի ՊՆ

Ադրբեջանի ՊՆ-ն արդեն հայտնել է Հայաստանի կողմից Քալբաջարի ուղղությամբ ծանր զինատեսակների  և Թովուզի ուղղությամբ կվադրոկոպտերի կիրառմամբ վերջին սադրանքների մասին. քիչ առաջ հայտարարություն է տարածել Ադրբեջանի ՊՆ-ը։

Հայտարարության մեջ նաև ասվում է. «Մենք նշում ենք, որ նման սադրանքները Հայաստանի կողմից ամենևին էլ առաջին անգամ չեն, դրանք մշտական ​​բնույթ են կրում՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից Հայաստանում, Ֆրանսիայում իրականացվող զորավարժություններ,   Հայաստանին մահաբեր զենքով զինելու և ռազմական օգնության տրամադրելու քայլեր։

 Հայաստանին Եվրոպական Միության կողմից Խաղաղության եվրոպական հիմնադրամի հովանու ներքո նախնական փուլում 10 միլիոն եվրոյի չափով օգնություն է տրամադրվում, որը  ոգեշնչում է օկուպացիոն Հայաստանին նման սադրանքներ իրականացնելու և Ադրբեջանի դեմ հերթական պատերազմի նախապատրաստվելու մասին։

Պաշտպանության նախարարությունը ևս մեկ անգամ զգուշացնում է Հայաստանին և նրա հովանավորներին, որ պետք է ձեռնպահ մնան Հարավային Կովկասում պատերազմի նոր օջախ ստեղծելու մտադրությունից։ Եթե ​​մեր երկրի դեմ նման սադրիչ գործողությունները չդադարեցվեն, ապա Ադրբեջանի զինված ուժերի զինանոցում առկա բոլոր միջոցներով ինքնապաշտպանության նպատակով կձեռնարկվեն համապատասխան պատասխան միջոցներ։

Հայտարարում ենք, որ տարածաշրջանում իրավիճակի սրման ամբողջ պատասխանատվությունը ընկնելու է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության և նրա հովանավորների վրա»։