Կառավարությունն այսօրվա նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատեց «ԱՐՄԵՆԻԱՆ ՏՈԲԱԿՈ ՔՈՄՓԱՆԻ» ՍՊԸ-ին:
Այս ընկերության կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել ծխախոտի արտադրության համար։ 2024 թվականին հիմնադրված ընկերությունում արտադրությունն իրականացվելու է ՀՀ Կոտայքի մարզում։
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել շուրջ 13․3 մլրդ դրամի կապիտալ ներդրում։ Հումքի ձեռքբերման համար կկատարվի 38․6 մլրդ դրամի ներդրում։
Մինչև 2027 թվականն ընկերությունում նախատեսվում է ստեղծել 200 նոր աշխատատեղ՝ 385 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։
Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 38․6 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 3․6մլրդ դրամ: