Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Իսրայելը Գազայում պլանավորված ջարդ է իրականացրել. Al Jazeera 

Գազա քաղաքում Իսրայելի բանակի գործողություններից հետո տասնյակ դիեր են հայտնաբերվել. տեղեկացնում է Al Jazeera հեռուստաալիքը:

Երբ իսրայելցի զինվորականները լքել են Թել էլ-Հավա քաղաքային շրջանը, քաղաքացիական պաշտպանության ուժերը հայտնաբերել են առնվազն 60 զոհվածների մարմիններ։

Տարածքի ավերված փողոցների շենքերում սպանվածների ու վիրավորների որոնողական աշխատանքները շարունակվում են։ Սպանվածների մեծ մասը ամբողջ ընտանիքներ են՝ կանայք և երեխաներ. հայտնում է Գազայի քաղաքացիական պաշտպանությունը:

Գազայի կառավարության մամուլի ծառայության ղեկավար Իսմայիլ ալ-Թավաբտան իսրայելական ուժերին մեղադրել է Գազա քաղաքում պլանավորված ջարդ իրականացնելու մեջ։

Անցած հոկտեմբերից Գազայի դեմ Իսրայելի ագրեսիան սկսվելուց ի վեր առնվազն 38345 պաղեստինցի է զոհվել, 88295-ը վիրավորվել է։