Ռուսաստանը և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) բազմիցս առաջարկել են երկխոսել ՆԱՏՕ-ի հետ անվտանգության համակարգի կառուցման շուրջ, սակայն այդ առաջարկները մնացել են անարձագանք. RIA Novosti-ին տված հարցազրույցում ասել է ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը։
Նա ընդգծել է, որ Ռուսաստանը չի խուսափում արևմտյան երկրների հետ երկխոսությունից։
Ըստ Վասիլևի՝ Արևմուտքը միշտ շահագրգռված է եղել իրավիճակի սրմամբ թե՛ Կովկասում, թե՛ Իրանում. «Նման քայլերով նրանք անընդհատ ձգտում էին սպառնալիք ստեղծել Ռուսաստանի անվտանգության համար։ Ռուսական կողմից և ՀԱՊԿ-ից բազմիցս եղել են երկխոսություն սկսելու առաջարկներ ՆԱՏՕ-ին՝ անվտանգության համակարգի կառուցման շուրջ ընդհանուր լեզու գտնելու նպատակով։ Մենք հստակ տեսնում ենք, որ ՆԱՏՕ-ն հյուսիսատլանտյան գոտուց տեղափոխվում է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջան»:
Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ ՀԱՊԿ երկրները սկսել են եվրասիական անվտանգության նոր ճարտարապետության ձեւավորման աշխատանքները։