Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի Կիև կատարած այցի օրը հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի և Հունգարիայի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովի և Պետեր Սիյարտոյի միջև. այս մասին տեղեկություն է տարածել ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Հուլիսի 2-ին հունգարական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Հունգարիայի արտաքին տնտեսական կապերի և արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոյի միջև։ Ուկրաինական ճգնաժամի քննարկման ժամանակ երկու նախարարներն էլ նշել են Կիևի կողմից երկրում բնակվող բոլոր ազգային փոքրամասնությունների իրավունքները անվերապահորեն ապահովելու անհրաժեշտությունը»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։
Նշվել է նաև, որ պաշտոնական Բուդապեշտը բարձր է գնահատում ռուս-հունգարական քաղաքական երկխոսության ձեռք բերված մակարդակը։