Ուրբաթ, Ապրիլի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Այն պահին, երբ ժողովուրդը զզվեց «ներկա-նախկին» թեզից, այդ պահին իշխանություններն իսկապես պետք  է պատրաստ լինեն վատթարագույնին. քաղաքագետ

01/07/2024
- ԿԱՐԵՎՈՐԸ, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Azg.am-ի զրուցակիցն է քաղաքագետ Արա Պողոսյանը։

-Պարո՛ն Պողոսյան, Նիկոլ Փաշինյանն այսօր «Ժողովրդավարության հայկական ֆորում»-ին հայտարարեց, որ «եթե ժողովուրդն ուզենա անել իշխանափոխություն, կանի, ոչ մեկը չի կարող դրա դեմն առնել»։

Ձեր կարծիքով՝ իրականությունը ո՞րն է. ժողովուրդն իսկապե՞ս իշխանափոխություն չի ուզում, թե իշխանությունը, բիրտ ուժ գործադրելով, պարզապես թույլ չտվեց, որ ժողովուրդն իշխանափոխություն իրականացնի։

-Կարծում եմ՝ Փաշինյանի ասածի մեջ կա և՛ ճշմարտություն, և՛ մանիպուլյացիա։ Իշխանափոխության կասեցման համար բիրտ ուժը միշտ չէ, որ կարող է արդյունավետ լինել, եթե չասեմ՝ հաճախ կարող է հակառակ էֆեկտ ունենալ։ Իշխանությունների կողմից բիրտ ուժի կիրառումը հանգեցնում է մասսաների ագրեսիվացման և նոր սոցիալական ու շահային խմբերի ներգրավման։

Իսկ ի՞նչն էր իրականում է՛լ ավելի ազդեցիկ կամ ի՞նչն էր իրականում խանգարում մարդկանց։ Դա իշխանական քարոզչությունն էր, իշխանական քարոզչամեքենան, որն օրուգիշեր լծված էր շատ կոնկրետ աշխատանքի՝ տարբեր հնարքներով մանիպուլացնելու, վարկաբեկելու, նախկինների կերպարներն օգտագործելու։ Բոլորս հիշում ենք՝ ինչպիսի թեզեր էին շրջանառվում՝ շարժումը նրա համար է, որպեսզի իշխանության գան Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը։ Եվ սա ամենօրյա ռեժիմով իշխանական ամենատարբեր խմբերի և անհատների կողմից Ազգային ժողովում՝ ԱԺ նախագահի շուրթերով բարձրաձայնվում էր։ Պատկերացնո՞ւմ եք տեղեկատվական արշավի մասշտաբայնությունը, երբ այս բոլոր մարդիկ, իրենց պետական կառավարման ֆունկցիաները թողած, այսպիսի մանր և սև քարոզչությամբ էին զբաղված։

Ինչո՞ւ եմ ասում մանր և սև. որովհետև երբ իշխանությունը կիրառում է 5-րդ շարասյան թեզը, սա պետության համար աղետ է, որովհետև եթե երկրի ներսում կա թշնամի ուժերի հետ համագործակցող 5-րդ շարասյուն, և իշխանությունը դրա մասին խոսում է, բայց դրա դեմ չկա գործողություն, նշանակում է՝ այդ իշխանությունն արդեն իսկ պարտված է իրեն ստեղծած 5-րդ շարասյանը։ Իսկ եթե այդպիսի բան չկա, նշանակում է, որ սա զրպարտչական իշխանական գործողություն է, որի արդյունքում հասարակությունը սկսում է շերտավորվել, իր մեջ բաժանվել, նոր բաժանարար գծեր առաջացնել։

Մյուս թեզը, թե սա ինքնիշխանության կորուստի և գուբերնիա դառնալու շարժում է, չի կարող հասարակության մոտ արձագանք չգտնել՝ հատկապես հասարակության այն խմբերի մոտ, որոնք, մեծ հաշվով, մասնագետներ չեն, քաղաքականությունից և այս թեզերից շատ բան չեն հասկանում։ Չի կարող արձագանք չգտնել այն մարդկանց մոտ, որոնք հավատում են Հանրային հեռուստաընկերության քարոզչությանը և կարծում են, որ պաշտոնական հեռուստաալիքով չի կարող կեղծիք սփռվել։ Եթե մենք այս ամենը համադրենք, այստեղ է բուն խնդիրը, ոչ թե ստի, կեղծիքի տարածումը, որը պետական խողովակներով է հոսում, և ոչ թե այնտեղ, որ ժողովուրդը ցանկանում է կամ չի ցանկանում։

Ես չգիտեմ բանական մարդու, որը հաշտ է այս իրավիճակի հետ, բայց նույն մարդիկ հաշտ չեն այն թեզերի հետ, որոնք շրջանառվում են, և միամտաբար կարծում են, որ դրանք արտացոլում են իրականությունը կամ գոնե մասնակի իրականությունը։ Եվ այստեղ է, որ մարդկանց տարաբաժանելով իրար մեջ՝ իշխանությունները կարողանում են հայտարարել, որ ժողովուրդն իշխանափոխություն չի ցանկանում։ Իրականում այն պահին, երբ ժողովուրդը հոգնի «ներկաներ-նախկիններ» թեզերից… արդեն հիմա այս թեզը սկսում է չաշխատել, և հաճախ նույնիսկ իշխանություններն են իրենց ուղղում, որ «նախկիններ-ներկաներ» թեզն օգտագործում են, որպեսզի շեշտեն ներկա կամ նախկին իշխանություններին, մեկ այլ երևույթ նկարագրելու համար։

Այսինքն՝ այն պահին, երբ ժողովուրդը զզվեց այս թեզերից, այդ պահին իշխանություններն իսկապես պետք  է պատրաստ լինեն վատթարագույնին, որովհետև այս կեղծիքն ու մանիպուլյացիան տարածելով՝ նրանք նաև ատելություն են գեներացնում, որը մի օր իրենց իսկ դեմ է աշխատելու, իրենց է վերադառնալու։ Հետևաբար, եթե այս իշխանությունները անգամ շատ չնչին մտածում են այս պետության և ժողովրդի մասին, չպետք է թողնեն, որ գործը հասնի դրան։

–Պարո՛ն Պողոսյան, այս օրերին Բագրատ սրբազանը եռօրյա այցով Սյունիքում է և հանդիպումներ է ունենում մարզի բնակիչների հետ։ Այս փուլում որքա՞ն կարևոր եք համարում մարզային բնակչության հետ նրա շփումները։

-Քաղաքական դերակատարների համար չափազանց կարևոր է ժողովրդի հետ փոխադարձ շփումը. կապը ժողովրդի հետ պետք է անընդհատ լինի՝ անկախ նրանից՝ իշխանության, թե ընդդիմության մասին է խոսքը։ Այն պահին, երբ այդ կապը կտրվում է, երկու կողմերը հայտնվում են տարբեր իրականությունների մեջ։ Հետևաբար այս իմաստով չափազանց կարևոր է, որ ոչ միայն կապը պահպանվի, այլ նաև Երևանում հնչած բոլոր թեզերը հնչեցվեն նաև հանրապետության ամբողջ տարածքում, մարդիկ, վիզուալ կերպով իրենց առջև տեսնելով ընդդիմության առաջնորդին, շփվեն նրա հետ, հարցեր տան և անմիջապես Սրբազանից պատասխաններ ստանան։ Սա շատ ավելի դրական արդյունք կունենա, քան ստեղծված պատկերացումը, թե Երևանում նա կտրված է ժողովրդից։ Այս իմստով մարզային այցելությունները կարևոր են և կարող են արդյունք տալ։ Մենք տեսնում էինք, որ բողոքի գործողությունները հիմնականում սահմանափակվում էին միայն Երևանով, ինչը, բնականաբար, դրական չէ և չէր էլ կարող դրական արդյունքներ ապահովել։

-Պարո՛ն Պողոսյան, այսօր Նիկոլ Փաշինյանը նաև հայտարարեց, որ առայժմ ԵՄ անդամակցության հարցով հանրաքվե չի իրականացվի։ Հակառակ դրան՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն օրեր առաջ Լատվիայում հայտարարեց, որ «մեր հասարակությունը ԵՄ  մաս լինելու որոշում ունի։ Կարծում եմ` ինչ – որ մի օր մոտ ապագայում մենք կունենանք այդ հանրաքվեն, և վստահ եմ, որ մեր ժողովուրդը կասի այո՛»։ Ինչո՞ւ, ըստ Ձեզ, այսքան առանցքային հարցի շուրջ իշխանության ներսում կոնսենսուս չկա։

-Բնականաբար մենք  պետք է խոսենք կոմպետենտության մասին, նույնիսկ քննարկելու խնդիր չէ՝ կոմպետենտություն կա, թե չկա՝ անկախ նրանից՝ 6 տարի են իշխանության, թե որքան։

Ինչ վերաբերում է ԵՄ անդամակցության խնդրին, վստահ եմ, որ սա արտաքին աշխարհին ինչ-որ բան հասկացնելու նպատակ է հետապնդում։ Ես համարում եմ, որ դա առաջիկա մեկ տասնամյակի ընթացքում հեռանկար չունեցող ճանապարհ է. սովորաբար հանրաքվե անում են այն ժամանակ, երբ նախ առաջարկ կա, երբ կա բոլոր կողմերի համաձայնությունը։ Միայն այսքանից հետո իմաստ կունենա հանրաքվե անցկացնել։

Իսկ եթե հանրաքվե ես անցկացնում, ամրագրում ես ժողովրդի կամքը՝ արտաքին քաղաքականությունը թեքելու այլ ուղղությամբ, և դա տեղի չի ունենում, ապա ի՞նչ է տեղի ունենում այդ հանրաքվեի հետ, մարդկանց կողմից տրված լիազորման հետ։ Ես չգիտեմ՝ նման նախադեպ կա՞ աշխարհում, թե ոչ։ Պետականության, արտաքին քաղաքականության հանդեպ ավելի ոչ կոմպետենտ մոտեցում չեմ կարողանում պատկերացնել։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Որակապես այսպիսի ուժեղ թիմ երբեք Օլիմպիական խաղերի չենք ուղարկել. Գիլոյան

Հաջորդ գրառումը

Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները միմյանց են փոխանցել Կանոնակարգի նախագծերը

Համանման Հոդվածներ

17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ադրբեջանը ոչնչացնում է Արցախի եկեղեցիները. CNA ահազանգում է՝ Ստեփանակերտի Սուրբ Հակոբը հողին է հավասարեցվել

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Իրանն ու ԱՄՆ-ը կշարունակե՞ն բանակցությունները

17/04/2026
Հաջորդ գրառումը

Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները միմյանց են փոխանցել Կանոնակարգի նախագծերը

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Օվերչուկն այցելել է բռնազավթված Կովսական

16/04/2026

Ադրբեջանա-ռուսական միջկառավարական հանձնաժողովի անդամները ծանոթացել են  բռնազավթված Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջան Կովսական  քաղաքում իրականացվող շինարարական և վերականգնողական աշխատանքներին: Ադրբեջանական  APA-ն...

ԿարդալDetails
Նորություններ

5 որդեգրված անչափահաս երեխաների մորը մեղադրանք է առաջադրվել. փաստաբան

16/04/2026

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունից բերման ենթարկված անձանցից մեկն էլ Հասմիկ Ամիրզադյանն է՝ հինգ որդեգրված անչափահաս երեխաների մայր։ Այս մասին այսօր լրագրողների...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական